Դեկտեմբերի 25-ին, ժամը 07:30-ին Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղից դեպի Վրաստանի միջպետական սահման ընկած հատվածում բռնկված հրդեհը մարելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հինգ ջոկատ:
Հրդեհը մեկուսացվել էր դեկտեմբերի 24-ին, ժամը 17:20-ին: Հրդեհի մակերեսը կազմել է 500 հա, որից 300 հա՝ խոտածածկ, իսկ 200 հա՝ անտառածածկ տարածքում (2 հա չորացած ծառեր)։
Նշենք, որ դեկտեմբերի 23-ին, ժամը 16:27-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Պրիվոլնոյե գյուղից դեպի Վրաստանի Հանրապետության միջպետական սահմանն ընկած հատվածում այրվում է անտառածածկ տարածք:
Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 28 փրկարար ծառայող և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 139 փրկարար ծառայող:
Պարզվել է, որ Պրիվոլնոյե գյուղից դեպի Վրաստանի սահման ընկած հյուսիսային հատվածում՝ մոտ 30 կմ ճակատային գծով այրվում է բուսածածկույթ:
Տեղանքի դժվարամատչելիության և մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվել են մեծ դժվարությամբ:
ժամը 01:40-ին մթության պատճառով աշխատանքները դադարեցվել են:
Դեկտեմբերի 24-ին, ժամը 04:43-ին Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղից դեպի Վրաստանի միջպետական սահմանն ընկած հատվածում բռնկված հրդեհի շիջման աշխատանքները վերսկսվել են:
Հրդեհաշիջմանը մասնակցել են 172 փրկարար ծառայող, 22 միավոր տեխնիկա և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Տաշիրի անտառտնտեսության» մասնաճյուղի աշխատակիցներ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:20-ին: Հրդեհի մակերեսը կազմել է 500 հա, որից 300 հա՝ խոտածածկ, իսկ 200 հա՝ անտառածածկ տարածքում (2 հա չորացած ծառեր)։
Ժամը 18։30-ին մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել էին։
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
14:09
13:45
13:25
13:25
12:55
12:38
11:45
11:21
11:16
10:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55