Երեւանի ավագանին իրա այսօրվա՝ դեկտեմբերի 25-ի նիստում սահմանեց Երեւան համայնքում տեղական վճարների 2020 թվականի դրույքաչափերը, որոնց կարելի է ծանոթանալ այստեղ: Հարցը ներկայացրեց քաղաքապետարանի եկամուտների հաշվառման եւ գանձման վարչության պետ Արմեն Հարությունյանը՝ նշելով, որ այս նախագծով հիմնականում պահպանվել են 2019-ին գործող դրույքաչափերը. «Փոփոխությունը կապված է Աղբահանության եւ սանմաքրման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հետ: Ոչ բնակելի նշանակության շենք-շինություններում աղբահանության վճարը սահմանվում է ըստ շինության ընդհանուր մակերեսի՝ սահմանելով հետեւյալը. Հյուրանոցային տնտեսության օբյեկտների, տրանսպորտի բոլոր տիպի կայանների, ավտոկայանատեղիների, օդանավակայանի, երթուղային կայարանների, հանգստյան տների, բազաների, ճանապարհների, սպորտի համար նախատեսված շենքերի, շինությունների 1 քմ-ն սահմանվել էր 20-50 դրամ, հիմա առաջարկվում է 30 դրամ»,-ասաց Արմեն Հարությունյանը: Բացի այդ, վարչակառավարչական, կապի, ինչպես նաեւ առողջապահության համար նախատեսված շենքերի, շինությունների մասով 1 քմ-ն օրենքով նախատեսվել է 15-20 դրամ, մենք առաջարկում ենք սահմանել 18 դրամ: Զորանոցների մասով մեկ քմ-ն սահմանված է 8 դրամ, եւ շենք-շինություններից դուրս գտնվող առեւտրի եւ հանրային սննդի ծառայության մատուցման մասով մեկ քմ-ն 50-100 դրամ է նախատեսված, առաջարկում է սահմանել 70 դրամ: Ոչ կենցաղային աղբի համար աղբահանության համար նախատեսվում է սահմանել ըստ ծավալի՝ մեկ քմ աղբի համար 3 հազար դրամ, իսկ ըստ զանգվածի՝ մեկ տոննա աղբի համար՝ 10 հազար դրամ: Քաղաքապետ Հայկ Մարությանն էլ հավելեց, որ 2020 թվականին հնարավոր կլինի տերմինալներով գույքահարկ եւ աղբահանության վճար վճարել:
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
14:09
13:45
13:25
13:25
12:55
12:38
11:45
11:21
11:16
10:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55