ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր՝ դեկտեմբերի 25-ին, իր իսկ ձևավորած ավանդույթի համաձայն, նախատոնական օրերի շրջանակում հանդիպել է ՀՀ դատախազության համակարգի այն աշխատակիցներին, որոնց ընտանիքներում անցնող տարվա ընթացքում երեխա է ծնվել, հայտնում են ՀՀ դատախազության լրատվական ծառայությունից։ Շնորհավորելով բոլորին այդ ամենակարևոր ձեռքբերման՝ ընտանեկան համալրման համար՝ ՀՀ գլխավոր դատախազն ուրախությամբ արձանագրել է, որ այս տարի համակարգի աշխատակիցների ընտանիքներում ծնված երեխաների թիվն աճել է և հույս է հայտնել, որ այս միտումները կշարունակվեն գալիք տարվա ընթացքում: Գլխավոր դատախազը նշել է որ նման համալրումը կարևորում է երկու հիմնական պատճառով. նախ՝ որովհետև բխում է մեր երկրում բնակչության թվաքանակի ավելացման ռազմավարական անհրաժեշտությունից և երկրորդ՝ ընտանիքում երեխաների ծնվելը ամենամեծ խթանն է մարդու համար իրենց զավակների անհոգ և անվտանգ մանկության, պայծառ ապագայի ապահովման համար, աշխատանքային գործունեությանը, ծառայողական պարտականությունների կատարմանն առավել մեծ պատվախնդրությամբ, եռանդով ու նվիրվածությամբ մոտենալու, սեփական հողին կառչած մնալու և ամենակարևորը՝ ճիշտ դաստիարակությամբ երեխաներից պետական մտածողությամբ օժտված քաղաքացիներ կերտելու համար: Արթուր Դավթյանը հորդորեց չբավարարվել ձեռք բերածով, մտածել այն ուղղությամբ, որպեսզի ընտանիքներում, հատկապես՝ նորաստեղծ և երիտասարդ, երեխաների ճիչն ու աղաղակը տևական լինեն: Նաև այդ հանգամանքով պայմանավորված՝ տարվա ընթացքում զավակներ ունեցած բոլոր աշխատակիցները ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ՀՀ դատախազության խնայված միջոցներից արժանացել են դրամական խրախուսանքի: Բոլորին շնորհավորելով գալիք տոների կապակցությամբ՝ Արթուր Դավթյանը երեխաներին առողջություն ու հեքիաթային տոնական օրեր, իսկ ծնողներին՝ ընտանեկան մշտարթուն ջերմություն, սեր և ներդաշնակություն մաղթեց:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01