Դեկտեմբերի 25-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի եւ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության միջեւ ստորագրվել է համագործակցության հուշագիր: Այն ստորագրել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը եւ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ Հուշագրի շրջանակներում կողմերը պայմանավորվել են համագործակցել պետական մարմիններում եւ հանրային նշանակության կազմակերպություններում հակակոռուպցիոն եւ ներքին բարեվարքության կրթության կազմակերպման ու բարեվարքության համակարգի ներդրման հարցերում։ Համատեղ ջանքերով կիրականացվի ուսումնասիրություն եւ դրա հիման վրա կներկայացվեն առաջարկություններ մասնավոր հատվածում բարեվարքության ապահովման եւ հակակոռուպցիոն համապատասխանության գնահատման համակարգերի ներդրման վերաբերյալ։ Նաեւ, կմշակվեն եւ կներդրվեն հակակոռուպցիոն ոլորտի կրթական եւ իրազեկման ծրագրեր, ինչի հիման վրա ՀՀ արդարադատության նախարարության «Իրավական կրթության եւ վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցով կիրականացվի շուրջ 100 հանրային ծառայողի եւ բիզնես ոլորտի ներկայացուցիչների վերապատրաստում։ Կողմերը կարեւորելով պետական կառավարման եւ արդարադատության ոլորտներում նորագույն տեխնոլոգիաների նշանակությունը` հուշագրի շրջանակներում կմշակեն եւ կիրականացնեն իրավական կրթության ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման հարցերին նվիրված ծրագրեր առնվազն երեք բարձրագույն ուսումնական հաստատությունների իրավաբանական ֆակուլտետներում:
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02