Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինի նախկին խորհրդական Վալենտին Յումաշևի հարցազրույցը, որտեղ վերջինս ներկայացրել է 1990-ականներին Ռուսաստանում տեղի ունեցած մի շարք իրադարձություններ: Այս մասին տեղեկացնում է iz.ru կայքը: Պեսկովն ասել է, որ հնարավորություն չի ունեցել ծանոթանալու նախկին պաշտոնյայի հարցազրույցի ամբողջական տարբերակին: «Նախագահը նույնպես հնարավորություն չի ունեցել ծանոթանալու: Այդ իսկ պատճառով ես ֆիզիկապես չեմ կարող պատասխանել այդ հարցին»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ Պուտինը հնարավորություն չունի ծանոթանալու ամեն մի հարցազրույցի: Պեսկովն ընդգծել է նաև, որ Ռուսաստանի նորագույն պատմության վերաբերյալ շատ քննարկումներ են տեղի ունենում: Ավելի վաղ դեկտեմբերին Կրեմլում հրաժարվել էին մեկնաբանել Վալենտին Յումաշևի հարցազրույցը լրագրող Վլադիմիր Պոզներին: Այդ հարցազրույցի ժամանակ քննարկվում էր, թե ինչու 1999 թվականին Բորիս Ելցինն իր իրավահաջորդ ընտրեց Վլադիմիր Պուտինին: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Ռուսաստանի առաջին նախագահի խորհրդական Վալենտին Յումաշևը BBC-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում պատմել է, որ Ռուսաստանի նախկին նախագահ Բորիս Ելցինը 1999 թվականին նախագահի պաշտոնից հեռանալուց առաջ Վլադիմիր Պուտինին միայն մի բան է խնդրել՝ «պահպանել երկիրը»:
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44