Oxfam բարեգործական կազմակերպությունը Բրիտանիայի նախարարների կաբինետին մեղադրել է զենքի առևտրի մասին պայմանագիրը խախտելու մեջ՝ զենք մատակարարելով Եմենում կռվող Սաուդյան Արաբիային: Այս մասին հայտնում է BBC-ն:
Կազմակերպությունում սաուդցիներին զենքի վաճառքի գործարքը հաստատած նախարարներին մեղադրել են «ակնհայտը հերքելու» մեջ: Ըստ Oxfam-ի՝ Սաուդյան Արաբիային զենքի մատակարարումը նպաստում է պատերազմի երկարաձգմանը, որի հետևանքով փախստական է դարձել արդեն 2,8 մլն մարդ:
Կազմակերպությունում հայտարարում են, որ Բրիտանիան զենքի առևտրի մասին միջազգային պայմանագրի «եռանդուն կողմնակցից» վերածվել է դրա հիմնական խախտողներից մեկի:
Երեքշաբթի Ժնևում ներկայացվելիք Oxfam-ի զեկույցում ասվում է, որ կառավարությունը խորհրդարանին մոլորության մեջ է գցել գործարքի հետևանքների հարցում:
«Ռմբակոծություններից (Եմենում սաուդյան կոալիցիայի), ինչը հետևանք է ռազմական գործողությունների կանոնների խախտման, տուժել են դպրոցներ, հիվանդանոցներ և բնակելի տներ»,- ասվում է զեկույցում:
Բրիտանական կառավարության ներկայացուցիչը BBC-ի հետ զրույցում ասել է, որ կաբինետում գոհ են այն երաշխիքներից, որոնք իրենց տրամադրել է զենքը գնած կողմը: «Իրավիճակը վերահսկվում է»,- ասել է նա:
2014թ. ընդունված զենքի առևտրի մասին միջազգային պայմանագիրը սահմանում է զենքի արտահանման չափանիշներ, այդ թվում՝ արգելվում է սովորական զենքերի արտահանումը՝ ի խախտումն էմբարգոյի և պատժամիջոցների, նաև զենքերի, որոնք կօգտագործվեին՝ իրագործելու համար ցեղասպանություն, մարդկության դեմ հանցագործություններ, ռազմական հանցագործություններ և ահաբեկչություններ:
13:38
13:25
13:23
13:21
13:17
12:52
12:38
12:22
12:09
11:36
11:12
09:48
09:27
09:04
19:16
19:06
18:03
17:39
17:19
17:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55