Կառավարությունը հավանություն տվեց ««Պետական նպաստների մասին» օրենքի կիրարկումն ապահովելու մասին» որոշման մեջ լրացումներն ու փոփոխությունները կատարելու նախագծին։ Նախագիծը ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
Նախագծով առաջարկվում է.
. Տալ հնարավորություն ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքին՝ ընտանիքի աշխատունակ անդամների (գործազուրկներ, առանձին խմբի գործազուրկներ կամ որևէ սոցիալական խումբ չունեցող անձինք) աշխատանքի անցնելու դեպքում 6 ամիս շարունակել ստանալ նպաստը, ինչպես նաև զբաղվածության ակտիվ ծրագրերի շրջանակներում իրականացվող միջոցառումներից օգտվելու համար, որով կխթանվի տնտեսապես ակտիվ անձանց աշխատանքային գործունեություն ծավալելու ցանկության իրականացումը,
. Ընդլայնել սեզոնային ժամանակավոր աշխատանք կատարող անձանց՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգով տրվող օգնություններից օգտվելու հնարավորությունները,
. Դեպի պետական նպաստն առկա ձգտումների առավելագույնս ապախթանման նպատակով՝ նվազեցնել «բացակա» կամ որևէ սոցիալական խումբ չունեցող անդամներ ունեցող ընտանիքների՝ համակարգով տրվող օգնություններից օգտվելու հնարավորությունը:
. Ընտանիքի անապահովության գնահատման ժամանակ օգտագործվող բնութագրիչները ավելացնել ևս մեկով՝ վարկային պարտավորությունների գծով 100 հազար ՀՀ դրամ և ավելի միջին ամսական մարում կատարելու հանգամանքը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց. «Ասում ենք՝ աշխատանքի անցնելու, աշխատավարձ ստանալու հիմքով մարդուն նպաստից վեց ամիս չենք զրկում: Վեց ամիս հնարավորություն ենք տալիս մարդուն ադապտացվել նպաստ ստացողի կյանքից դեպի աշխատանքով և սեփական ապրուստը վաստակող մարդու կյանքին: Մարդուն, որին առաջարկվել է պատշաճ աշխատանք, որով նա կարող է վաստակել ավելին կամ առնվազն նույնքան, ինչքան նպաստով է վաստակում, եթե մարդն այդ աշխատանից հրաժարվում է, հետագայում նրան նպաստ տալու նպատահարամարությունը քննարկում ենք»:
Նա նշեց, որ կան մարդիկ, որոնք նպաստառուների համակարգում են հայտնվել որպես սոցիալապես անապահով, բայց ամիսը 100 հազար և ավելի դրամ վարկ են վճարում, «Բրաբուս» է գնել ու, օրինակ, 700 հազար դրամ վարկ է փակվում:
«Սա նշանակում է հասցեականության խնդիրն ենք լուծում: Կարևոր բարեփոխում է, որի մասին խոսում ենք մեկ տարի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15