ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է լրագրողի կողմից Ոստիկանության պաշտոնյայից խոշոր չափերով շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ լրագրողը, ով տարիներ շարունակ զբաղվել է լրագրողական գործունեությամբ, իսկ վերջին շրջանում որպես լրագրող թղթակցել է լրատվական կայքերից մեկին, Ոստիկանության պաշտոնյայից խոշոր չափերով շորթում է կատարել՝ վերջինիս վերաբերյալ, իբր, արատավորող տեղեկություններ չհրապարակելու դիմաց:
Այսպես՝ 2019թ. հունիսի 18-ին լրագրողն իր նախաձեռնությամբ այցելել է ՀՀ ոստիկանությունում աշխատող պաշտոնատար անձին, ներկայացել որպես լրագրող և հայտնել, թե, իբր, իրեն հայտնի են վերջինիս կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու և այդ առնչությամբ պետության հանդեպ շուրջ 41.000.000 ՀՀ դրամ գումարի չափով չկատարված հարկային պարտավորությունների վերաբերյալ տեղեկություններ՝ սպառնալով, որ դրանք կարող են հրապարակվել մի քանի լրատվական կայքերում, ինչի արդյունքում նա կվարկաբեկվի և կազատվի զբաղեցրած պաշտոնից:
Քննության տվյալներով՝ լրագրողը պաշտոնատար անձին արատավորող, նրա իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկությունները չհրապարակելու համար ներկայացրել է խոշոր չափերի՝ 800.000 ՀՀ դրամ գումար հանձնելու պահանջ՝ սպառնալով հակառակ պարագայում հիշյալ տեղեկությունները տարածել լրատվական կայքերում և հեղինակազրկել նրան:
Գումարն ստանալու նպատակով լրագրողը Ոստիկանության պաշտոնյայի աշխատասենյակում հանդիպել է վերջինիս և որպես ակնկալվող գումարի վերջնական չափ նշել և առձեռն ստացել է ընդհանուր 400.000 ՀՀ դրամ գումար, ինչից հետո բռնվել է ոստիկանության ծառայողների կողմից:
Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ լրագրողին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1 կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Միաժամանակ դատարանը թույլատրելի համարել այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը:
Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:15
13:55
13:04
12:35
12:03
16:02
15:33
15:15
18:18
18:04
17:55
17:35
17:02
16:24
16:15
16:13
16:09
15:52
14:55
14:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03