Նյու Յորքի հյուսիսային շրջանի հայազգի դաշնային դատախազ Ռիչարդ Հարթունյանը երկուշաբթի օրը ԱՄՆ գլխավոր դատախազ-արդարադատության դեպարտամենտի ղեկավար Լորետա Լինչի հրամանով նշանակվել է բարձրագույն խորհրդատվական կոմիտեի նախագահ, հայտնում է timesunion.com կայքը:
Հաղորդվում է, որ Լորետա Լինչը նաև նոր փոխնախագահ է նշանակել՝ Միչիգանի արևելյան շրջանի դաշնային դատախազ Բարբարա Լ. Մաք-Քուադին:
2009 թվականին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հարթունյանին նշանակել էր Նյու Յորքի դատախազ։
Դելմար քաղաքից Հարթունյանը 55 տարեկան է, 1983թ. ավարտել է հեղինակավոր Ջորջթաունի համալսարանը, 1986-ին` Օլբանիի Իրավաբանական դպրոցը:
ԱՄՆ հայկական իրավաբանների ասոցիացիայի անդամ է, ակտիվորեն ներգրավված է հայկական համայնքի կյանքին: