Չինաստանի քաղաքացին, որը 2003 թվականին մասնակցել էր ճապոնական ընտանիքի սպանությանը, հինգշաբթի առավոտյան Ճապոնիայում մահապատժի է ենթարկվել, մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է երկրի արդարադատության նախարար Մասակո Մորին, փոխանցում է NHK հեռուստաալիքը: «Դաժան արարքը, որը խլել է ամբողջ ընտանիքի կյանքը, այդ թվում՝ 8 եւ 11 տարեկան երեխաների, կատարվել է շահադիտական նպատակներով: Իմ կողմից մանրակրկիտ եւ կշռադատված քննարկումից հետո մահապատիժն իրագործելու հրաման է տրվել»,- ասել է ճապոնացի նախարարը: Մահապատիժն իրագործվել է կախաղան բարձրացնելու միջոցով: Վեյ Վեյ անունով չինացին 2 չինացի ուսանողների հետ 2003 թվականին ճապոնական Կյուսյու կղզու Ֆուկուոկա քաղաքում կատարել էր ընտանիքի կողոպուտ եւ սպանություն: Ճապանացի ոստիկանները Վեյ Վեյին կալանավորել էին, մինչդեռ նրա հանցակիցներին հաջողվել էր Չինաստան փախչել, որտեղ նրանք նույնպես կալանավորվել էին: Նրանցից մեկը մահապատժի էր ենթարկվել, մյուսը՝ դատապարտվել ցմահ ազատազրկման: Չինացի նախկին ուսանողի մահապատժի դատավճիռը կայացվել էր 2011 թվականին: Ճապոնիայում վերջին անգամ բարձրագույն պատիժը կիրառվել էր այս տարվա օգոստոսին երկու դատապարտյալների նկատմամբ: Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի պաշտոնավարման ընթացքում այս մահապատիժը դարձել է 39-րդը: Ճապոնիայում հիմա մահապատժի է սպասում ավելի քան 100 մարդ: Մահապատժի դատավճիռները, որպես կանոն, ի կատար են ածվում կախաղանի միջոցով, բայց ոչ անմիջապես, այլ դատավճռից մի քանի տարի հետո: Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները Ճապոնիային կոչ են անում այս պատժատեսակը վերացնել որպես անմարդկային: Դատապարտյալը կարող է տարիներով սպասել մահապատժին, բայց այդ մասին իմանում է միայն մահապատիժն իր կատար ածելու օրվա առավոտյան: Արտասահմանից հնչող քննադատությանը ճապոնացիները պատասխանում են, որ ի տարբերություն ուրիշ երկրների՝ Ճապոնիան հանցագործներին չի գնդակահարում հանցագործության վայրում:
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44