Վարչապետ Փաշինյանն ընդունել է դեկտեմբերի 2-ին զորամասերից մեկում դեռևս չպարզված հանգամանքներում սպանված Արթուր Աջամյանի հարազատներին։ Արթուր Աջամյանի պապը նշել է, որ թոռան ծնողները ամուսնալուծված են եղել, տղան մնացել է մոր մոտ։ Պապի խոսքով, Արթուր Աջամյանը որևէ հասցեում գրանցում չի ունեցել, բայց ասել է, որ ցանկանում է ծառայել. «Ասեց պապ, ես փեշի տակ մնացող չեմ, ուզում եմ գնամ բանակ։ Գնաց բանակ, 11 ամիս հետո դին բերեցին»։ Փաշինյանն ասել է՝ ամեն ինչ կարվի, որ դեպքի հանգամանքները պարզվեն։ Վարչապետը նշել է, որ քրեական գործ է հարուցված 2 և ավելի անձանց սպանության փորձի առիթով։ «Ամեն ինչ կանենք, որ քննությունն օբյեկտիվ լինի։ Մեր տղային չենք կարող ետ բերել, բայց էսպիսի դեպքերը պիտի չկրկնվեն։ Մեր երեխեքը շարունակում են քուչեքում գողական արժեքներով ապրե, մարդու կյանքը չգնահատել։ Մենք դրա համար ասում ենք, որ պետք է իրար նկատմամբ հարգանքով լինել։ Կարա՞ պաշտպանության նախարարը, կամ վարչապետը գնա ու բոլոր զինվորների կողքին լինի»,- նշել է վարչապետը։ Արթուր Աջամյանի պապը ընդգծել է, որ թոռան դիահերձմանը ներկա է եղել, և տեսել է, որ տղայի ձեռքին, ոտքին վերքեր են եղել։ Վարչապետը նշեց, որ իրեն ասել են՝ բռնության հետքեր չկան. «Ասում են, որ հարազատները դիաբծերը շփոթում են բռնության հետքերի հետ»։
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02