Եթե խաղաղ ժամանակահատվածում դուք հերոսներ եք ման գալիս, ապա այդ հերոսները հիմա այս շենքում (ՍԴ-ի) նստած աշխատում են։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ՍԴ-ի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով նոր ընդունված օրենքին, որը ՍԴ անդամներին վաղաժամ կենսաթոշակի գնալու հնարավորություն է տալիս:
«Նրանց անուններն էլ չեմ վարանի ասելու, դա Ալվինա Գյուլումյանն է, Արեւիկ Պետրոսյանն է, Հրանտ Նազարյանն է, Ֆելիքս Թոխյանն է, Արայիկ Թունյանն է, Արման Դիլանյանն է»,-ասաց նա:
Հարցին՝ արդյոք Վահե Գրիգորյանը մտնո՞ւմ է այդ թվարկվածների մեջ, Թովմասյանն ասաց՝ ոչ։
«Այս առումով իրենք իրականում հերոսներ են, եթե որեւէ մեկը մտածում է, որ այս մարդիկ կարող են, արդեն կաշառքի որակում ստացած օրինագծից գայթակղվեն եւ գնան, ապա շատ ու շատ վատ են ճանաչում։ Իմ թվարկած դատավորներից որեւէ մեկը դրան չի գնալու: Շատ եմ նշել, թող ոչ ոք չմտածի, որ անկախ դատական իշխանությունը սկուտեղի վրա բերելու են եւ մատուցելու են իրենց։
Այսօր պայքար չէ իրենց աթոռի համար, հակառակը, այսօր պայքար է, թե վաղը մենք ինչպիսի դատական իշխանություն ենք ունենալու, եւ ինչպիսի պետություն ենք ունենալու եւ այդ մարդկանց համար ստանալ անաշխատ եկամուտ, իմ կարծիքով՝ դա իրենք չեն, իրենք չեն կարող նայել, թե որտեղ կա մի քանդված փողոց, դպրոց, բայց իրենք գնալ նստել տան եւ այդ աշխատավարձը ստանալ»,-ասաց նա:
Նշենք, որ ՍԴ-ում ՀՔԾ ներկայացուցիչները հարցաքննել են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, որից հետո նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ): Խոսքը նույն քրեական գործի մասին է, որով մեղադրանք էր առաջադրվել Թովմասյանի սանիկին՝ Նորայր Փանոսյանին։
Միաժամանակ, ՍԴ-ի բակում ընթանում է բողոքի ակցիա։ Այնտեղ են քաղաքական գործիչներ եւ իրավաբաններ։
Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 26-ին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթը՝ ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին։ Դրանից անմիջապես հետո ՀՔԾ քննիչները գնացել էին ՍԴ, սակայն պարզ չէ, թե ինչ նպատակով։
Ավելի ուշ տեղեկություն էր ստացվել, որ ՀՔԾ-ն եւս մեկ դրվագով լրացրել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին առաջադրված մեղադրանքը եւ այդ հիմնավորմամբ կրկին դիմել դատարան՝ Փանոսյանին կրկին կալանավորելու համար։
16:24
16:11
15:51
15:35
15:17
15:17
14:52
14:35
14:18
12:52
12:35
12:17
12:03
11:36
11:23
11:12
11:02
10:39
10:02
20:56
16:24 26.06.25
12:03 26.06.25
12:17 26.06.25
12:35 26.06.25
10:02 26.06.25
11:12 26.06.25
11:02 26.06.25
10:39 26.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03