ARM | RUS |

Մեկ անձի մեղադրանք է առաջադրվել՝ 26-ամյա երիտասարդի սպանության, չորս անձի՝ հանցագործությունը պարտակելու, ևս մեկին՝ առանձնապես ծանր հանցագործության հետքերը պարտակելու դրդչության համար

27.12.19 | 16:14

ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են իրականացվել ակտիվ քննչական գործողություններ՝ նոյեմբերի 27-ին Կապանում 26-ամյա երիտասարդի՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ ստանալու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեկ անձի մեղադրանք է առաջադրվել՝ խուլիգանական դրդումներով կատարված սպանության, չորս անձի՝ հանցագործությունը պարտակելու, ևս մեկին՝ առանձնապես ծանր հանցագործության հետքերը պարտակելու դրդչության համար: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

2019թ․ նոյեմբերի 27-ին՝ ժամը 09։25-ին, «Կապանի ԲԿ» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ «Կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած վերք, գլխի գագաթային շրջանի պատռած վերք արյունազեղում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Կապան քաղաքի բնակիչ Ռոբերտ Հայրումյանը՝ ծնված 1993 թվականին։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության ընթացքում ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության և Ոստիկանության կապանի բաժնի ծառայողների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի, ինչպես նաև երիտասարդի՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ ստանալու մի շարք հանգամանքներ, դեպքի վայրը, շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով նույնպես Կապան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1988 թվականին:

Մասնավորապես՝ պարզվել է, որ 31-ամյա տղամարդը 2019թ. նոյեմբերի 27-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում, Սյունիքի մարզի Կապան քաղաքում գտնվող ակումբի սրահում, ապա նաև՝ բակում վիճաբանել է Ռ.Հայրումյանի հետ, որի ժամանակ, իր սեփական անձի կարծեցյալ առավելությունն ընդգծելու, ինքնահաստատվելու ձգտումներով թելադրված խուլիգանական դրդումներով, դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս գլխին ու մարմնի՝ կենսական նշանակություն ունեցող այլ մասերին և օրգանների շրջաններին՝ պատճառելով ծակած-կտրած վնասվածքներ, ինչի արդյունքում օրեր անց՝ դեկտեմբերի 3-ին, երիտասարդը մահացել է հիվանդանոցում՝ գիտակցության չգալով:

Նախաքննության ընթացքում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացության համաձայն՝ երիտասարդի մահվան պատճառ է հանդիսացել գանգի և գլխուղեղի թափանցող վնասման հետևանքով առաջացած գլխուղեղի այտուցը:

Իրականացված քննչական ու դատավարական այլ գործողությունների և ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև՝ Կապան քաղաքի մի խումբ բնակիչների կողմից, այլ անձանց դրդչությամբ, առանձնապես ծանր հանցագործության հետքերն առերևույթ պարտակելու վերաբերյալ, այն է՝ տաք ջրով, կտորներով, ավելով մաքրվել և հնարավորինս ոչնչացվել են դեպքի վայր հանդիսացած ակումբի տարածքում առկա արնանման հետքերը, ինչպես նաև՝ ջնջելու միջոցով ոչնչացվել են դեպքի հանգամանքները պատկերող տեսագրությունները:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 31-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Եվս չորս անձի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով՝ ծանր հանցագործության հետքերը պարտակելու, իսկ մեկ անձի՝ 38-334-րդ հոդվածի 1-ին մասով՝ առանձնապես ծանր հանցագործության հետքերը պարտակելու դրդչության համար: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Ձեռնարկվում են քննչական և օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, դրանց քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Շուրջ 42.5 միլիոն դրամ՝ Համաշխարհային բջջային կոնգրեսում տաղավարի կառուցապատման աշխատանքների համար. ԲՏԱ նախարարությունը կմասնակցի հերթական ցուցահանդեսին

Շուրջ 42.5 միլիոն դրամ՝ Համաշխարհային բջջային կոնգրեսում տաղավարի կառուցապատման աշխատանքների...

17:02

Արցախից դուրս եկած հայերից մեկը հոսպիտալացվել է. ԱՆ

Արցախից դուրս եկած հայերից մեկը հոսպիտալացվել է. ԱՆ

16:38

Բրիտանիան հրաժարվել է «Խաղաղության խորհրդի» անդամակցությունից

Բրիտանիան հրաժարվել է «Խաղաղության խորհրդի»...

16:18

Կարգալույծ է հռչակվել Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը

Կարգալույծ է հռչակվել Տ. Շահե ծայրագույն վարդապետ...

16:07

Եվրամիություն ռուսական գազի մատակարարումները «Թուրքական հոսքով» հասել են պատմական առավելագույնին

Եվրամիություն ռուսական գազի մատակարարումները «Թուրքական հոսքով» հասել են պատմական...

16:02

Քաղաքապետարանը ձյունը մաքրելու փոխարեն «ավետում է», որ տրանսպորտի որոշ երթուղիներում ուշացումներ կլինեն

Քաղաքապետարանը ձյունը մաքրելու փոխարեն «ավետում է», որ տրանսպորտի որոշ երթուղիներում ուշացումներ...

15:59

Եվրամիություն ռուսական գազի մատակարարումները «Թուրքական հոսքով» հասել են պատմական առավելագույնին

Եվրամիություն ռուսական գազի մատակարարումները «Թուրքական հոսքով» հասել են պատմական...

15:47

ՀԷՑ–ի սեփականազրկման հարցով արբիտրաժային կազմը հաստատել է արտակարգ արբիտրի որոշման պարտադիր ուժը. հայտարարություն

ՀԷՑ–ի սեփականազրկման հարցով արբիտրաժային կազմը հաստատել է արտակարգ արբիտրի որոշման պարտադիր ուժը....

15:37

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

15:18

Մարդու կյանքը նրանց չի հետաքրքրում, վատ կառավարիչ ու վատ մարդիկ են. Ժաննա Ալեքսանյանը՝ Նարեկ Սամսոնյանի 15-օրյա հացադուլի մասին

Մարդու կյանքը նրանց չի հետաքրքրում, վատ կառավարիչ ու վատ մարդիկ են. Ժաննա Ալեքսանյանը՝ Նարեկ...

14:23

ՀԷՑ-ի շուրջ ներդրումային վեճով արտակարգ արբիտրի որոշումը ճանաչվել է պարտադիր

ՀԷՑ-ի շուրջ ներդրումային վեճով արտակարգ արբիտրի որոշումը ճանաչվել է...

14:09

Իշխանությունների լկտի և զոռբա պահվածքի հերթական օրինակը. ԸՕ-ի նախագծով ցանկանում են վերահսկելի դարձնել դիտորդական դաշտը. Մինասյան

Իշխանությունների լկտի և զոռբա պահվածքի հերթական օրինակը. ԸՕ-ի նախագծով ցանկանում են վերահսկելի...

13:45

Թերլիցքավորումներ՝ վառելիքի շուկայում. Տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել

Թերլիցքավորումներ՝ վառելիքի շուկայում. Տեսչական մարմինը ստուգումներ է...

13:25

Թերլիցքավորումներ՝ վառելիքի շուկայում. Տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել

Թերլիցքավորումներ՝ վառելիքի շուկայում. Տեսչական մարմինը ստուգումներ է...

13:25

Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը ամբողջությամբ մերժել է ՀԷՑ-ի գործով Կարապետյանների միջնորդության բոլոր պահանջները՝ եզրակացնելով, որ նրանց կողմից պահանջված ապահովման միջոցները հիմնավորված չեն

Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը ամբողջությամբ մերժել է ՀԷՑ-ի գործով Կարապետյանների...

12:55

Արցախում մնացած 10 հայերը տեղափոխվել են Հայաստան

Արցախում մնացած 10 հայերը տեղափոխվել են Հայաստան

12:38

Արագածոտնի լեռնային շրջաններում, Լոռիի, Գեղարքունիքի, Սյունիքի առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում

Արագածոտնի լեռնային շրջաններում, Լոռիի, Գեղարքունիքի, Սյունիքի առանձին հատվածներում սպասվում է...

11:45

Ուղիղ.Խորհրդարանն արտահերթ նիստ է գումարել

Ուղիղ.Խորհրդարանն արտահերթ նիստ է գումարել

11:21

Վահագն Խաչատուրյանը և «Կոկա-կոլայի» գործադիր տնօրենը քննարկել են գործընկերության խորացումը Հայաստանում

Վահագն Խաչատուրյանը և «Կոկա-կոլայի» գործադիր տնօրենը քննարկել են գործընկերության խորացումը...

11:16

Video. Փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե արտոնյալների ինչ-որ նեղ շրջանակի ազատում ենք մաքսատուրքից․ Փաշինյան

Video. Փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե արտոնյալների ինչ-որ նեղ շրջանակի ազատում ենք...

10:43

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55