Մոնտենեգրոյի (Չեռնոգորիա) ոստիկանության աշխատակիցները դավանանքի մասին օրենքի ընդունման դեմ ընթացող բողոքի ակցիայի ժամանակ ծեծի են ենթարկել եպիսկոպոսի: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը՝ հղում անելով Սերբիայի ուղղափառ եկեղեցու Չեռնոգորա-Պրիմորյան թեմի կայքին:
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Մոնտենեգրոյի արևելքում գտնվող Տարա գետի վրայով անցնող Ջուրջևյան կամրջի վրա՝ բողոքի ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելու ժամանակ:
«Ոստիկանությունը դաժան ծեծի է ենթարկել եպիսկոպոս Մեթոդիին: Ծեծի են ենթարկվել նաև այլ հավատացյալներ, նրանց հարվածել են ոտքերով և մահակներով: Տուժել է երկու հավատացյալ. մեկի ազդրն է կոտրվել, մյուսի` անրակը»,-նշվում է հրապարակված հաղորդագրության մեջ:
Մոնտենեգրոյի ներքին գործերի նախարարությունը դեռևս մեկնաբանություն չի տվել:
Երկրի խորհրդարանն անցյալ գիշեր ձայների մեծամասնությամբ օրենք է ընդունել դավանանքի ազատության և կրոնական համայնքների իրավական կարգավիճակի մասին: Շատերը կարծում են, որ օրենքը խախտում է Սերբական ուղղափառ եկեղեցու իրավունքները: Ընդդիմությունն ամբողջ երկրով մեկ զանգվածային բողոքի ակցիաներ է անցկացնում: Բերման է ենթարկվել 55-ից ավելի մարդ, այդ թվում` ընդդիմադիր պատգամավորներ:
Իր հերթին, նախագահ Միլո Ջուկանովիչը մեղադրել է Սերբական ուղղափառ եկեղեցուն՝ երկրում կրոնական մենաշնորհը պահպանելու փորձի համար:
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44