Իսրայելի ԱԳ նախարարությունը «անհիմն մեղադրանքեր» է անվանել Գազայի հատվածում վերջին ռմբակոծությունների վերաբերյալ Թուրքիայի քննադությունները եւ Անկարայի գործընկերներին խորհուրդ է տվել «նման հայտարարություններով հանդես գալուց առաջ երկու անգամ մտածել», փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ փոխադարձ խայթոցները տեղի են ունենում երկու երկրներին հարաբերությունների կարգավորման պայմանավորվածությունների իրականացման ֆոնին: «Թուրքիայի հետ մեր հարաբերությունների կարգավորումը չի նշանակում, որ կլռենք նրա կողմից անհիմն մեղադրանքների հանդեպ»,- նշված է Իսրայելի ԱԳՆ հայտարարության մեջ:
Թուրքիան նախկինում իսրայելցիներին մեղադրել է Գազայի հատվածում «անհամաչափ» ուժի կիրառման համար: Մեկ օր առաջ Իսրայելի ռազմաօդային ուժերը ի պատասխան պաղեստինյան հրթիռի գորահայինների դիրքերին մի շարք հարվածներ էին հասցրել: «Իսրայելը կշարունակի իր քաղաքացիներին պաշտպանել մեր տարածքի ցանկացած հրտիռակոծությունից՝ առաջնորդվելով միջազգային իրավունքի նորմերով, մեր պարտավորություններով եւ խղճով»,- հայտարարել է Իսրայելի ԱԳՆ-ն:
«Ուրիշ երկրների ռազմական գործողությունները քննադատելուց առաջ Թուրքիան պետք է երկու անգամ մտածի»,- խորհուրդ են տվել իսրայելցի դիվանագետները:
Թուրքիայի արտգործնախարարությունն իր հայտարարության մեջ նշել է, որ Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը չի խոչընդոտի Պաղեստինի ժողովրդի պաշտպանությանը: «Հակառակը՝ կշարունակենք հետեւել Պաղեստինում իրավիճակին եւ միջազգային իրավունքի խախտումներին, առաջին հերթին՝ Իսրայելի քայլերի »,- նշված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:
11:45
11:36
11:25
11:02
10:45
10:16
09:32
09:03
21:53
21:38
20:33
16:26
16:09
14:35
14:15
13:55
13:39
13:22
13:04
12:59
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44