Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Որոտման Որդիների` Ս. Հակոբոս առաքյալի և Ս. Հովհաննես ավետարանչի հիշատակության օրը։
Արարատյան հայրապետական թեմից հայտնում են, որ Ս. Հակոբոս առաքյալը գալիլիացի ձկնորսապետ Զեբեդեոսի որդին էր, Ս. Հովհաննես Ավետարանչի ավագ եղբայրը: Նա Հիսուսի ամենամտերիմ և ամենավստահելի աշակերտներից էր, Տիրոջ հետ կապված կարևոր պահերի ականատեսը:
Երբ սամարացիները մերժում են հյուրընկալել Երկնավոր Վարդապետին, Ս. Հակոբոսն իր եղբոր հետ խնդրում են Հիսուսին, որ Եղիա մարգարեի նման երկնքից կրակ թափի մարդկանց վրա: Բայց Քրիստոս հանդիմանում է նրանց իրենց հախուռն պահվածքի համար: Նմանատիպ դեպքերի պատճառով Հիսուս նրանց տվեց «Բաներեգես» անունը, որ նշանակում է «Որոտման որդիներ» (Մարկ. 3:17): Նա միակ առաքյալն է, որի մահվան մասին գրված է «Գործք Առաքելոց»-ում: Ս. Հակոբոսը ձերբակալվում է Հերովդեսի կողմից և սրով սպանվում:
Այս առաքյալի անունը սերտորեն կապվում է նաև Երուսաղեմի Հայոց Պատրիարքության հետ: Ըստ ավանդության՝ Ս. Հակոբոսի գլուխը բերում են Հակոբոս Տյառնեղբորը, ով այն թաղում է իր տան պարտեզում: Հետագայում այդտեղ կառուցվում է Ս. Հակոբյանց մայր տաճարը, որի հյուսիսային պատի մեջ բացված մատրանում ցույց է տրվում առաքյալի գլխի գերեզմանը:
Ս. Հովհաննես առաքյալը 4-րդ Ավետարանի, երեք ընդհանրական նամակների և «Հայտնության» գրքի հեղինակն է: Հիսուս նրան համարել է «սիրելի աշակերտ»: Հիսուս այնքան էր սիրում և վստահում նրան, որ խաչելության պահին Աստվածամորը հանձնեց նրա խնամքին: Մահացել է 100 թվականին, Եփեսոսում 95 տարեկանում:
Հայ Առաքելական Եկեղեցին Որոտման Որդիների` Ս. Հակոբոս առաքյալի և Ս. Հովհաննես ավետարանչի հիշատակը օրը տոնում է Ս. Ծնունդին նախորդող ավագ տոների ժամանակ:
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
14:09
13:45
13:25
13:25
12:55
12:38
11:45
11:21
11:16
10:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55