Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունից հետո Լիբիա զորք ուղարկելու հնարավորության մասին, Տրիպոլիում Ազգային համաձայնության կառավարությունը (ԱՀԿ) հանդես է եկել ընդդեմ Անկարայի կողմից ինտերվենցիայի, հայտնում է DW-ն: «Կենտրոնական կառավարությունը լիբիական հողում օտարերկրյա զինվորների չի ընդունի»,- դեկտեմբերի 27-ին Die Welt պարբերականի հետ զրույցում հայտարարել էր Լիբիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մուհամմեդ ալ Քաբլավին: Նա հայտարարել էր, որ կցանկանար որպես միջազգային միջնորդ տեսնել Գերմանիային: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՀԿ-ն արդեն Թուրքիայից պաշտոնապես օգնություն է հայցել: Էրդողանը հինգշաբթի հայտնել էր, որ հունվարի սկզբին Թուրքիայի խորհրդարանից թույլտվություն է խնդրելու Լիբիա զորք ուղարկելու համար, որպեսզի աջակցի ԱՀԿ-ին, որը ղեկավարում է Ֆաիզ Սարաջը: Թուրքական կողմի գործողություններն ուղղված են գեներալ Խալիֆ Հաֆթարի զորքի դեմ: Միաժամանակ, Հաֆթարի Լիբիական ազգային բանակի հրամանատարությունը պնդում է, որ իր ստորաբաժանումները Տրիպոլիի կենտրոնից ընդամենը 10 կմ հեռավորության վրա են: Մայրաքաղաքի հարավում Հաֆթարի զորքն արդեն գրավել է մի շարք կարեւոր դիրքեր, ներառյալ շահագործումից դուրս եկած միջազգային օդանավակայանը եւ ռազմաբազան: Մուամար Քադաֆիի ռեժիմի տապալումից եւ 2011 թվականին նրա սպանությունից հետո Լիբիայում տարբեր խմբավորումների եւ խմբակցությունների միջեւ պայքար էր սկսվել իշխանության համար: Այս կոնֆլիկտը հանգեցրել էր քաղաքացիական պատերազմի, որը շարունակվում է մինչ օրս, եւ երկրում փաստացի երիկիշխանության: Լիբիայում արյունահեղությունը դադարեցնելու համար ՄԱԿ աջակցությամբ ստեղծվել է Ազգային համաձայնության կառավարություն՝ Ֆաիզ Սարաջի ղեկավարությամբ, որը տեղակայված է Տրիպոլիում: Իսկ երկրի արեւելքում՝ Թոբրուքում, նիստեր է անցկացնում ազգային խորհրդարանը՝ Ներկայացուցիչների պալատը, որն իրեն համարում իրական իշխանությունը եւ համաձայն չէ Սարաջի քաղաքականությանը: Թոբրուքում խորհրդարանը գեներալ Հաֆթարին նշանակել է «Լիբիական ազգային բանակի» հրամանատար: Հաֆթարը, ղեկավարելով ապստամբ բանակը, իր վերահսկողության տակ է վերցրել երկրի հարավում եւ արեւելքում տարածքների մի մասը, այդ թվում՝ մի քանի խոշոր նավթի հանքավայրեր, իսկ 2019 թվականի ապրիլից սկսել է Տրիպոլիի վրա հարձակումը: Լիբիացի գեներալին աջակցում են Եգիպտոսը, ԱՄԷ-ն եւ Ռուսաստանը:
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
10:36
10:12
09:55
09:42
09:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56