Գեղարքունիքի մարզպետարանի դահլիճում հրավիրված հանդիպման ժամանակ մարզպետ Գնել Սանոսյանն Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ շնորհավորեց մարզպետարանի աշխատակիցներին: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ Գնել Սանոսյանը շնորհակալություն հայտնեց մարզպետարանի աշխատակազմին՝ համատեղ աշխատանքի եւ ընթացիկ տարում արձանագրված ձեռքբերումների համար: Նա նաեւ հույս հայտնեց, որ եկող տարում կարձանագրվեն ավելի բարձր արդյունքներ: ,Ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել բավական կարեւոր եւ բազմաթիվ հաջողություններով լի տարվա համար: Մենք մեկ տարուց ավելի է, ինչ միասին աշխատում ենք, եւ, կարծում եմ, բոլորս էլ հասկացել ենք, թե ինչպիսի աշխատաոճ է պահանջվում այսօր պետական կառավարման համակարգում: Մենք Հայաստանում այս տարի բազմաթիվ ուղղություններով առաջին տեղում ենք, եւ ուզում եմ բոլորիդ անկեղծ շնորհակալություն հայտնել: Ամենաշատ ճանապարհներ կառուցվել են մեզ մոտ, ամենաշատ ջրագծեր եւ մանկապարտեզներ կառուցվել եւ վերանորոգվել են մեր մարզում: Մեր մարզը սոցիալական խնդիրներ ունեցող մարզ է, եւ այս շենքում աշխատող մարդկանցից շատ բան է կախված՝ դրանք մեղմելու կամ լուծելու համար: Հուսամ, որ եկող տարվա ընթացքում մեր համատեղ աշխատանքով մենք ավելի շատ ձեռքբերումներ կունենանք ու կպահպանենք մեր առաջատար դիրքերը Հայաստանի Հանրապետությունում: Շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մաղթում ամենայն բարիք եւ երջանկությունե,- շնորհավորանքի խոսքում նշեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Մարզպետ Գնել Սանոսյանի՝ մարզի բնակչությանն ուղղված շնորհավորական ուղերձը կհրապարակվի Ամանորի նախօրեին:
Խոսրով Խլղաթյան
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
14:09
13:45
13:25
13:25
12:55
12:38
11:45
11:21
11:16
10:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55