Թուրքիայի «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը, որի ներկայացուցիչը նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանն է, մտադիր է դեկտեմբերի 30-ին Ազգային մեծ ժողովի քննարկմանը դնել Լիբիա զորք ուղարկելու կառավարության մանդատը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով թուրքական ԶԼՄ-ներին։
Էրդողանի կուսակցությունում աղբյուրը նաեւ չի բացառել, որ այդ թեմայով քվեարկությունը կարող է անցկացվել հինգշաբթի՝ հունվարի 2-ին։ Ավելի վաղ սպասվում էր, որ մանդատը խորհրդարանականների կողմից կհաստատվի կամ հունվարի 7-ին, կամ հունվարի 8-ին՝ արձակուրդից վերադառնալուց հետո։
Էրդողանը բազմիցս հայտարարել է Լիբիա զինվորականներ ուղարկելու մտադրության մասին, եթե Տրիպոլիում Ազգային համաձայնության կառավարությունը խնդրի այդ մասին։ Հոկտեմբերի 28-ին Անկարան եւ Տրիպոլին համագործակցության, այդ թվում ռազմական համագործակցության մասին հուշագիր էին ստորագրել։ Էրդողանն այն հաստատել էր դեկտեմբերի 26-ին եւ նույն օրը հայտարարել էր, որ արդեն հունվարին Լիբիա զորք ուղարկելու թույլտվության հայցով կդիմի խորհրդարանին։
Ընդ որում, ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լիբիայի կառավարությունը հերքել է Թուքիայի ռազմական միջամտության հնարավորությունը։
Ներկայում Լիբիայում զուգահեռ գոյություն ունեն գործադիր իշխանության երկու մարմիններ՝ Ֆաիզ Սարաջի միջազգայնորեն ճանաչված ԱՀԿ-ն եւ Աբդալա Աբդուռահման աթ Թանիի ժամանակավոր կառավարությունը, որը գործում է երկրի արեւելքում՝ խորհրդարանի հետ համատեղ, եւ աջակցվում է ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարի Լիբիական ազգային բանակի կողմից։ Վերջինը դեկտեմբերի 12-ին հայտարարել էր, որ իր զինված ուժերը ձեռնարկում են «վճռական մարտը մայրաքաղաքի համար»։ Լիբիայի ազգային բանակի հրամանատարությունը ավելի վաղ քանիցս ընդգծել էր, որ կդիմակայի ցանկացած օտարերկրյա ինտերվենցիայի Լիբիայում, ինչպես նաեւ սպառնացել է խորտակել Թուրքիայի ռազմական օգնություն տեղափոխող նավերը եւ խփել տրանսպորտային ինքնաթիռները
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
10:36
10:12
09:55
09:42
09:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56