Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը դեկտեմբերի 29-ին նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակության կազմում Մարտունիում ներկա է գտնվել ՊԲ պահեստազորային սպաների և զինծառայողների 44 ընտանիքի բնակարանամուտի հանդիսավոր արարողությանը: Ինչպես հաղորդում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, միջոցառման ավարտից հետո պետական նախարարը շինարարական աշխատանքներն իրականացնող «Ֆերզիտ» ընկերության տնօրեն Արթուր Խաչատրյանի ուղեկցությամբ շրջել է թաղամասի շինհրապարակում, ծանոթացել իրականացվող բարեկարգման աշխատանքների ընթացքին:
Նույն օրը Գրիգորի Մարտիրոսյանը Մատաղիսում ներկա է գտնվել զինծառայողների և երեխաների մասնակցությամբ ամանօրյա միջոցառմանը: Պետական նախարարը շնորհավորել է գալիք տոների կապակցությամբ՝ մաղթելով զինվորներին ուժ, եռանդ, իսկ փոքրերին անհոգ մանկություն:
Տարեմուտի տոներին ընդառաջ պետական նախարարն այցել է Մատաղիսի դպրոցում գործող «Արմաթ» ինժեներական լաբորատորիա: Կարևորելով տեխնոլոգիական կրթությունը՝ պետական նախարարն ընդգծել է ինտերակտիվ արտադասարանական դասընթացները բարձր մակարդակով անցկացնելու անհրաժեշտությունը: Գրիգորի Մարտիրոսյանը դյուրակիր համակարգիչ է նվիրել լաբորատորիայի սաներին, հույս հայտնելով, որ այն օգտակար կլինի տեխնոլոգիան, ինժեներությունն ու մաթեմատիկան լավագույնս յուրացնելու առումով:
Պետական նախարարը հյուրընկալվել է նաև սահմանամերձ Մատաղիսի ու Թալիշի 6 երեխա ունեցող ընտանիքներին և շնորհավորել գալիք տոների կապակցությամբ:
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
10:36
10:12
09:55
09:42
09:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56