Պետք է քարի ճիշտ գինը գտնենք, որ գյուղերի ճանապարհները սարքենք։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 30-ին, Իջեւան այցելության ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանին։ Վարչապետը ցույց տվեց Իջեւան քաղաքի ճանապարհների մի հատվածի նորոգված տեսքը, նշելով, որ այդ տեսակ քարերով նորոգումը քաղաքի կոլորիտի համար է, եւ ավելի երկարակյաց է. «Մի ճանապարհ էլ կա, որը վերջին 20 տարում քանդված է եղել, հիմա շատ արագ կառուցվել է։ Բարերարների աջակցությամբ քաղաքում նոր նստարաններ եւ աղբամաններ են տեղադրվել»։ Փաշինյանը Պապիկյանին առաջարկեց, որ գյուղերում ճանապարհները նորոգելու համար ընտրեն ավելի հարմար տարբերակ. «Պետք է քարի ճիշտ գինը գտնենք, որ գյուղերի ճանապարհները սարքենք։ Քանի որ գյուղերում հո տենց պիտի ցեխ չլինի, պիտի փողոց լինի։ Ճիշտ քարը պիտի ընտրենք»։ Նշենք, որ այսօր վարչապետը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Տավուշի մարզի մի քանի գյուղեր, բաժանել նվերներ։ Նրանք այցելել են նաեւ Նոյեմբերյանի ՊՆ N զորամաս եւ ծանոթացել նոր սննդակարգին։
21:48
20:31
20:03
19:22
19:11
18:22
18:03
16:09
15:59
15:57
15:09
14:24
14:04
12:16
11:48
11:37
11:22
11:09
10:47
10:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03