Ղարաբաղյան բանակցություններում 2019 թ-ին դրական ոչ մի տեղաշարժ չի եղել, որովհետև ԵԱՀԿ Մինսկի խումբը և բոլոր նրանք, ովքեր բանակցություններ են վարում, չգիտեն իրական պատաճառները, թե ինչից է առաջացել հիմնախնդիրը և ինչ ճանապարահով պետք է առաջ շարժվել, ինչ լուծումների հանգել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց 1992-1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը:
«Պարզապես բանակցություններ վարել բանակցելու համար` դա հիմարություն է, անպտուղ բան, այդպես կարող է շարունակվել 100-150 տարի, մինչև մենք բոլորս մահանանք: Պետք է հարցը դնել այնպես, ինչպես եղել է` ինչո՞ւ է այս ամենը տեղի ունեցել: Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները վատ չեն, բայց մենք մանուկ չենք, հասկանում ենք, որ երբ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները հանդիպում են և ԵԱՀԿ-ից ոչ ոք դրան չի մասնակցում, դա բանակցություն չէ, ես չեմ վստահում այդպիսի բանակցություններին»,- նշեց գեներալը:
Ըստ նրա՝ այդպիսի ձևաչափով հանդիպումների պատճառով Հայաստանում կարող են ասել, որ Փաշինյանը հող է պատրաստվում հանձնել, իսկ Ադրբեջանում էլ Ալևին մեղադրել զիջումների գնալու համար: Նորատ Տեր-Գրիգորյանցի խոսքով՝ Ադրբեջանի նման ագրեսորի հետ բանակցություններ վարել պետք չէ:
«Ոչ ոք չգիտի` ինչ են խոսում, ենթադրենք, ես վստահում եմ վարչապետին, բայց Ադրբեջանում էլ Ալևին են վստահում: Ինչի՞ մասին են խոսում, ի՞նչ են խոսում, ոչ ոք չգիտի: Ի՞նչ կոմպրոմիսի մասին է խոսքը, ի՞նչ ուղղությամբ ենք գնալու, կամ ո՞ր մեխանիզմի շնորհիվ կգտնվի այն լուծումը, որը երեք կողմերի ժողովուրդների համար ընդունելի կլինի: Առանց ԵԱՀԿ-ի Փաշինյանի հանդիպումներն Ալիևի հետ կարող են ունենալ վտանգավոր հետևանքներ»,- ընդգծեց նա:
Նորատ Տեր-Գրիգորյանցի խոսքով՝ հատկապես ղարաբաղա-ադրբեջանական սահմանին կրակոցները, սադրանքները շարունակվում են 90-ականներին սխալ ստորգրված փաստաթղթի պատճառով:
«Ցավոք, փաստաթղթի ստորագրման գործընթացին նախագահն ինձ չներգրավեց, ես մնացի հրամանատարական կետում: Գրեցին համաձայնագիր կրակի դադարեցման մասին, ի՞նչ է նշանակում՝ «կրակի դադարեցում»: Մենք պատերազմող երկրներ ենք, մեր կողմը հաղթել է, և հանկարծ ասում են` եկեք դադարեցնենք կրակը: Պիտի բոլորովին այլ փաստաթուղթ ստորագրվեր, պիտի ասեին՝ կապիտուլյացիա և Լեռնային Ղարաբաղի անկախություն, քանի որ Ադրբեջանն էր հարձակվել Ղարաբաղի վրա, ցանականում էր գրավել Ղարաբաղը, այնուհետև Զանգեզուրը, ապա Նախիջևանից հարձակվել Երևանի վրա»,- նկատեց գեներալը:
Նորատ Տեր-Գրիգորյանցը կարծում է, որ Արցախում էսկալացիայի վտանգ կա, քանի որ Ալիևը պարբերաբար հանդես է գալիս ատելության քարոզով, ժողովրդին նախապատրաստում է պատերազմի:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում
20:58
20:33
20:04
15:35
14:42
14:19
13:48
13:24
13:09
12:52
12:34
12:33
12:27
12:16
12:02
11:44
11:28
11:05
10:33
10:17
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03