Այսօր՝ հունվարի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 11:10-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Պռոշյան - Երվանդ Շահազիզ փողոցների խաչմերուկում բախվել են Ford և Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 3 հոգի, այդ թվում՝ 1 երեխա, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Աշտարակի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից երեխային տեղափոխել են Երևանի «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարակական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության ծառայողները, ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը։ Տեղում իրականացվել են հետաքննչական աշխատանքներ, փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել են նաև «Նաիրի ինշուրանս» և «Ռոսգոստրախ» ապահովագրական ընկերություների ներկայացուցիչները: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը եղել է Ford-ի վարորդը, որը ոչ միայն չի զիջել Nissan վարորդին, այլ նաև ստեղծել է վթարային իրավիճակ, ինչն է դարձել է վթարի պատճառ: Նշված փողոցում տեղադրված է ցուցանակ, սակայն ոչինչ չի երևում այդ ցուցանակից: Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը, տեղեկանալով այդ մասին, խոստացավ, որ կարճ ժամանակում ոչ միայն նշված փողոցում, այլև ևս մի քանի այլ փողոցներում կտեղադրվեն ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակնե
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Nissan X-Trail» (վարորդ` Կարեն Գ.) և «Ford Kuga» (վարորդ` Հռիփսիմե Ե., ծնված 1996 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Ford Kuga» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Նորիկ Գ.-ն (ծնված 1956 թ.), Շողիկ Գ.-ն (ծնված 2010 թ.) և Էմմա Մ.-ն (ծնված 1986 թ.) հոսպիտալացվել են Աշտարակի ԲԿ, որտեղ Նորիկ Գ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր և տեղափոխել «Արմենիա» ՀԲԿ, իսկ մյուսներինը՝ բավարար:
18:50
18:10
17:46
17:04
15:17
15:11
14:52
14:32
14:24
14:05
13:45
13:22
12:42
12:38
12:33
12:27
12:17
11:35
11:17
10:54
14:05 25.06.25
13:22 25.06.25
14:24 25.06.25
12:38 25.06.25
15:11 25.06.25
13:45 25.06.25
10:29 25.06.25
12:17 25.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03