Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ադրբեջանական տեղեկատվական հարթակների տարածած ապատեղեկատվությանն առ այն, որ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահին՝ հակաիրանական հաջողված օպերացիայի առիթով: Նա մասնավորապես նշել է, որ եթե Փաշինյանը կեղծ օգտատիրոջ հետևում հայկական հետքեր է ման գալիս, ապա թող իր շրջապատում ման գա. Նրանցից շատերը մինչ իշխանության գալը աչքի էին ընկնում հակաիրանական դասախոսություններով և հայտարարություններով: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.
«Ինչո՞ւ է Փաշինյանը հավատում ադրբեջանցիներին և ի՞նչ նպատակով
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել և մեղադրել ներքին թշնամիներին հայ-իրանական հաբարերությունները փչացնելու մեջ...
Հունվարի 3-ին ադրբեջանական որոշ ԶԼՄ-ներ հղում տալով ինչ-որ լրագրող Դիանա Հարությունյանի տեղեկություններ տարածեցին, իբրև թե Հայաստանի վարչապետը շնորհավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» ռազմական ստորաբաժանման հրամանատար գեներալ Ղասեմ Սոլեյմանիին ոչնչացնելու համար...Այդ տեղեկությունը տարածվում է նաև որոշ իրանական ԶԼՄ-ներում, սակայն ընտ լավատեղյակ մասնագետների, շատ արագ բացահայտվում է դրա կեղծ լինելը և որևէ ազդեցություն չի ունենում իրանական հասարակական կարծիքի վրա...
Հունվարի 4-ի երեկոյան , այս թեմային այլ տեսանկյունից է անդրադառնում Հայաստանի վարչապետը և առանց որևէ ապացույցի ընդունում է ադրբեջանցիների տեսակետնը,որ այդ կեղծ «լրագրող Դիանա Հարությունյանը» հայկական ծագում ունի և, ըստ Փաշինյանի, դրա հայտնվելու պատճառը խոսքի «կեղծ» ազտաությունն է, որը սպառնալիք է ստեղծել մեր ազգային անվտանգության համար...
Այսպիսի ամպագորգոռ հայտարարություն անելու համար, նախ պարոն Փաշինյանը պետք է ստույգ ապացույցներ ունենար, որ այդ լրագրող կոչեցյալի կեղծ էջը, որի վրա հղում են անում ալիևյան կայքերը իրոք ստեղծվել է Հայաստանում... Հետաքրքիր է, ինչի՞ց ելնելով է Հայաստանի վարչապետը թշնամիներին ման գալիս Հայաստանում... Իսկ քանի որ գրառման վերջին մասում պարոն Փաշինյանը բացահայտում է, որ «լուրի հեղինակները և նրանց շարժառիթները պետք է պարզվեն» ապացուցում է, որ պարոն վարչապետը կրկին անգամ դիմել է կեղծիքի և դեմագոգիայի կամ իրականում անտեղյակ է իրականությունից, որին ես չեմ հավատում...
Այո՛, այլ կերպ չեմ կարող բնութագրել Հայաստանի վարչապետի հասարակությունը կրկին պառակտող գրառումը, երբ վերջինս այդ կեղծ լրագրող-հեղինակի հետևում փորձում է տեսնել հայկական հետքեր...
Ստացվում է, որ պարոն Փաշինյանը բացառում է ամենահավանական տարբերակը, որը բազմաթիվ անգամներ օգտագործել են ադրբեջանցիները մեր անունից ապատեղեկատվություն տարածելու համար. հենց ադրբեջանցիներն են բացում հայերի անուն-ազգանունով այդ կեղծ էջերը և ապատեղեկատվություն տարածում մեր անունից...Սա շատ վաղուց կիրառվող քարոզչական հնարք է... Ավելին, ի գիտություն ՀՀ վարչապետի՝ հարյուրավոր կեղծ լուրեր պաշտոնական Բաքուն տարածում է մեր անունից՝ հղում տալով Բաքվի կողմից ստեղծված հայալեզու լրատվական կայքերին ևս...
Այս ամենից կարող եմ գալ այն եզրակացության, որ Փաշինյանը հակահայկական քարոզի համար շատ դեպքերում առանց ապացույցների կարող է արդարացնել ապշերոնյան «կիրթ» բռնապետին, բայց մեղադրել իրեն քննադատողներին, որոնցից շատերին նա թշնամանքով է վերաբերվում և այդ հանգամանքը փորձում է օգտագործել Հայաստանում խոսքի ազատությունը սահմանափակելու, ինչպես նաև իր իշխանությանը քննդատողների «բերանները» փակելու նպատակով...
Փաշինյանի այս գրառումը հիմնազուրկ է քանի դեռ ԱԱԾ-ն չի բացահայտել «Դիանա Հարությունյան» օգտատիրոջ «ծագումնաբանությունը» և չի ներկայացրել նրան հասարակությանը...
Ի դեպ, ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից տարածված լուսանկարից պարզվում է, որ վերը նշված «հայ լրագրողուհին» իր գրառումն արել է միայն ռուսերենով...
Հ.Գ.Եթե պարոն Փաշինյանը կեղծ օգտատիրոջ հետևում հայկական հետքեր է ման գալիս, ապա թող իր շրջապատում ման գա, որոնցից շատերը մինչ իշխանության գալը աչքի էին ընկնում հակաիրանական դասախոսություններով և հայտարարություններով, իսկ իշխանության գալուց հետո հակաիրանական բարբաջանքներով հանդես էին գալիս ԱԺ ամբիոնից...»:

17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
14:09
13:45
13:25
13:25
12:55
12:38
11:45
11:21
11:16
10:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55