Թեհրանը դիմել է ՄԱԿ Անվտանգության խորհուրդ Իրաքում ԱՄՆ գործողության ընթացքում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության շուրջ իրավիճակի հետ կապված, ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Արտաքին գործերի նախարարությունն արդեն ձեռնարկում է քաղաքական, իրավաբանական եւ միջազգային միջոցներ, այդ թվում ՄԱԿ Անվտանգության խորհրդի մակարդակով»,- ասել է նա։
Հունվարի 3-ի գիշերը ԱՄՆ-ը Բաղդադի միջազգային օդանավակայանի շրջանում իրականացրել է գործողություն Սոլեյմանիի եւ իրաքյան շիական աշխարհազորի ղեկավարի տեղակալ Աբու Մահդ ալ Մուհանդիսի դեմ, որոնց Վաշինգտոնում համարում են 2019 թվականի դեկտեմբերի 31-ին Բաղդադում ամերիկյան դեսպանության վրա հարձակման կազմակերպման հանցակիցներ։
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին խոստացել է վրեժ լուծել ԱՄՆ-ից Սոլեյմանիի մահվան համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է «արագ եւ ուժեղ հարված» հասցնել իրանական 52 թիրախների, եթե գրոհի ենթարկվեն ամերիկացիները։
Համաշխարհային հանրությունը զսպվածության կոչ է արել ԱՄՆ-ին եւ Իրանին։
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
09:01
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
09:33 07.11.25
11:16 07.11.25
11:46 07.11.25
12:03 07.11.25
12:21 07.11.25
12:36 07.11.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01