Բանաստեղծ, հասարակական գործիչ Ռազմիկ Դավոյանը իր ֆեյսբուքյան էջում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված շնորհավորական ուղերձ է տեղադրել: «Մեծապատիվ Նախագահ Ռոբերտ Սեդրակովի՛չ, Ցավոք, առայժմ այս գրությամբ միայն կարող եմ փաստել, թե որքան բարձր եմ գնահատում Ձեր նվիրումը մեր երկու Հայրենիքներին և ժողովուրդներին, որի ականատեսն եմ եղել՝ մի կարճ ժամանակ աշխատելով Ձեր կողքին: Մեր ժողովրդին անշնորհակալ կամ ապերախտ չեմ կարող ասել, որովհետև տևական կարիքների մեջ է և ականջը սրած սպասում է, որ այդ կարիքները փարատողը գա, բայց միշտ էլ խաբված է մնում՝ սուտ ու կեղծ խոստումների հեղեղի մեջ, ինչպես պատահեց այս անգամ ևս՝ ճիշտ անկախության առաջին իշխանության նմանությամբ: Հուսահատությունը շատ ցած է բերում հպարտ գլուխը, մինչև որ պարզվի աչքը խաբկանքների մշուշից, և կարողանա ուղիղ նայել ճշմարտության աչքերին: Ձեզ հասցեագրված Ամանորի և Ս.Ծննդյան շնորհավորանքի իմ այս շատ կարճ խոսքի մեջ սա ասում եմ՝ լավ իմանալով, որ ասելիքս ինձանից լավ գիտեք: Գիտեք նաև, որ երկար հակված չի կարող մնալ սեփական սխալը գիտակցող ժողովրդի գլուխը, և վստահեցնում եմ Ձեզ, որ այսօր իսկ հայացքը շրջել է Ձեր և Ձեզ նման սակավաթիվ մարդկանց կողմը, ովքեր կարող են և պիտի ավերողների ավերածը վերաշինեն, խաբկանքի գայթակղության ամոթը սրբեն երեսից: Ամեն տառապանք պետք է իր հատուցումը ստանա, ամեն սուտ ու կեղծիք ստանա իր արժանի պատիժը: Սա է մեզ արարող Աստծո անխախտելի օրենքը: Սրտանց շնորհավորում եմ Ձեր, Տիկին Բելլայի, Ձեր զավակների, ողջ ընտանիքի Ամանորն ու Ս.Ծնունդը, և ապավինելով Ձեր զորավոր կամքին, տոկունությանը, հույս եմ փայփայում, որ շուտափույթ ազատության մեջ կկարողանամ սեղմել Ձեր կամքի պես զորավոր նաև ձեռքը»:
17:02
16:37
16:19
16:09
15:49
15:28
15:05
13:48
13:29
13:12
09:45
09:34
09:18
09:02
14:35
14:15
13:57
13:32
13:17
13:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01