2019թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը 2018թ. տարեսկզբի համեմատ նվազել է 7400 մարդով՝ կազմելով 2 մլն 965 հազար 300: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:
1992-ից սկսած ՀՀ-ում մշտական բնակչության թվաքանակը տարեց տարի նվազել է: Եթե 1992-ին բնակչության թիվը 3 մլն 633 հազար 300 մարդ էր, ապա 2019 թ.-ի հունվարի 1-ի դրությամբ բնակչության թիվը կազմում է 2 մլն 965 հազար 300 մարդ: Այսինքն, 27 տարիների ընթացքում ՀՀ մշտական բնակչության թիվը նվազել է 668 հազարով:
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից վարվող ՀՀ բնակչության պետական ռեգիստրի տեղեկատվական համակարգի վարչական հաշվառման համաձայն, 2018թ. արձանագրվել է բնակչության տեղաշարժերի հաշվառման 42 080 և հաշվառումից դուրս գրման 35 767 գործողություն: Տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտության արդյունքներով միգրացիայի մնացորդի ցուցանիշը 2018-ին գնահատվել է -18.2 հազ.մարդ, քաղաքային բնակչությանը՝ -8.4 հազ., իսկ գյուղական բնակչությանը՝ -9.8 հազար մարդ:
2019-ի տարեսկզբին քաղաքային բնակչության մասնաբաժինը կազմել է 63.9%, իսկ գյուղականը՝ 36.1%: Մշտական բնակչության կառուցվածքում 47.3%-ը կազմել են տղամարդիկ, իսկ 52.7%-ը` կանայք: Բնակչության միջին տարիքը 2019-ի տարեսկզբի դրությամբ կազմել է 36.7 տարի, տղամարդկանց համար` 34.6, իսկ կանանց համար` 38.5 տարի:
«Ժողովրդագրական իրավիճակի առկա հիմնախնդիրներից է բնակչության ժողովրդագրական ծերացումը, որի ընթացքը հանրապետությունում հետխորհրդային տարիներին մեծապես արագացել է: Ըստ ՄԱԿ-ի կողմից սահմանված ժողովրդագրական ծերացման սանդղակի, եթե երկրի բնակչության կառուցվածքում 65 և բարձր տարիքի բնակչության մասնաբաժինը կազմում է 7%-ից ավելի, ապա տվյալ բնակչությունը համարվում է ծերացող: Այդ ցուցանիշը 2019-ի տարեսկզբի դրությամբ ՀՀ-ում կազմել է 11.9%»,- ասվում է ԱՎԾ հրապարակած ժողովրդագրական ժողովածուում:
2018-ի ընթացքում, ըստ քաղաքացիական կացության գրանցումների, ՀՀ-ում արձանագրվել են 37 197 ծնունդ: Ծնունդների սեռերի հարաբերակցության գործակիցը՝ տղաների թվաքանակը 100 աղջկա հաշվով 111.1 է:
2018-ին ՀՀ-ում գրանցվել է 25 751 մահվան դեպք: Մահացության ընդհանուր գործակիցը 1 000 բնակչի հաշվով կազմել է 8.7%: 2018-ի գրանցված մահվան ընդհանուր դեպքերից 13 021-ը, կամ 50.6 %-ը կազմել են տղամարդիկ, իսկ 12 730-ը, կամ 49.4%-ը` կանայք: Ինչպես և նախորդող տարիներին, 2018-ին ևս մահացության կառուցվածքում գերակշռել են արյան շրջանառության համակարգի հետ կապված հիվանդություններից (55.2%) և չարորակ նորագոյացություններից (20.4%) մահվան դեպքերը:
2018-ին ՀՀ կացության կարգավիճակ են ստացել 8 330 օտարերկրացիներ, այդ թվում՝ 713-ը՝ հատուկ, 1 809-ը՝ մշտական և 5 803-ը՝ ժամանակավոր կարգավիճակ:
2018-ին Հայաստանի Հանրապետությունում ապաստան է հայցել 218 անձ, փախստականի կարգավիճակ է ստացել 72-ը, իսկ 98 անձի համար դադարեցվել է փախստականի կարգավիճակը:
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
14:09
13:45
13:25
13:25
12:55
12:38
11:45
11:21
11:16
10:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55