Այսօր առավոտյան Իրանի մայրաքաղաք Թեհրանի Իմամ Խոմեյնի օդանավակայանից դուրս գալուց անմիջապես հետո տեխնիկական խնդիրների պատճառով վթարված Ուկրաինական ավիաուղիների ինքնաթիռի բոլոր՝ 176 ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվել են։ Ինչպես գրում է korrespondent.net-ը, ավիավթարը տեղի ունեցավ Իրանի ու ԱՄՆ-ի միջև հարաբերությունների սրման ֆոնին, երբ այս գիշեր Իրանը բալիստիկ հրթիռներով հարվածներ հասցրեց Իրաքում գտնվող ԱՄՆ ռազմաբազաների ուղղությամբ։ Ուկրաինական կողմը պաշտոնապես չի հայտնել, թե որն է եղել ավիավթարի պատճառը։ Նշվում է, որ սոցցանցերում ակտիվորեն քննարկում են, որ Ուկրաինական ավիաուղերիների ինքնաթիռի վթարի հավանական պատճառը կարող էր լինել իրանական հրթիռը և որպես ապացույց բերվում է վթարված ինքնաթիռի նկարները՝ բազմաթիվ անցքերով: Սակայն, Bellingcat միջազգային հետաքննող լրագրողական խմբի ղեկավար Էլիոթ Հիգինսը բացատրում է, որ այդ անցքերն առաջացել են հենց ինքնաթիռի տարբեր մասերից, այլ ոչ թե հրթիռից: Ուկրաինական միջազգային ավիաուղիների տեխնիկական տնօրեն Ալեքսանդր Շաֆիևն ասել է, որ ինքնաթիռը գտնվում էր լավ վիճակում, այն 2016թ․-ի արտադրության էր և գնվել էր անմիջապես Boeing-ի գործարանից, նախկինում ոչ մի տեղ չէր օգտագործվել և վերջին անգամ տեխնիկական ստուգում էր անցել հունվարի 6-ին։ Իրանում Ուկրաինայի դեսպանատունը կայքից հեռացրել է ավելի վաղ արված գրառումը, որ վթարը չի եղել ոչ հարձակման, ոչ հրթիռի պատճառով։ «Վթարի պատճառների վերաբերյալ տեղեկատվությունը հանձնաժողովի կողմից պարզվում է: Ցանկացած հայտարարություն վթարի պատճառների հետ կապված չի կրում պաշտոնական բնույթ՝ մինչև հանձնաժողովի որոշումը», - ասվում է դեսպանատան հայտարարության մեջ: Ավիացիայի անվտանգության մասնագետ Թոդ Քերտիսը նշել է, որ ուկրաինական ինքնաթիռը գտնվում էր շատ լավ վիճակում: Հետևաբար, այն փաստը, որ ինքնաթիռն ընկել է ու մասերի բաժանվել, խոսում է այն ինչ-որ ազդեցության մասին օդում կամ ցանաքում: FARS-ը հաղորդում է, որ ուկրաինական ինքնաթիռի երկու սև արկղերը հայտնաբերվել են, որոնցից մեկը գտնվում է լավ վիճակում: Իրանի քաղաքացիական ավիացիան հայտարարել է նաև վթարի հետաքննության սկսման մասին: Վթարից ու Իրանի հրռիթային հարվածներից հետո միջազգային բոլոր ավիաընկերությունները դադարեցրել են թռիչքներն Իրանի տարածքով: Վթարի կապակցությամբ Ուկրաինայի նախագահին ցավակցել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Հիշեցնենք, որ արդեն իսկ հայտարարվել է ինքնաթիռի զոհերի ազգությունը, ըստ որի զոհերի թվում են 82 իրանցի, 63 կանադացի, 11 ուկրաինացի, որից 9-ը անձնակազմի անդամներն են, 10 շվեդ, 4 աֆղան, 3 գերմանացի և 3 բրիտանացի։
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15