Հայաստանում ներդրումներ կատարելուն խոչընդոտում են փակ սահմանները: Այս մասին հունվարի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կովկաս ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Միքայելյանը:
Նա նշեց, որ պակաս կարեւոր չէ նաեւ երկրի քաղաքական կայունությունը:
«Մենք առաջին կիսամյակում գրանցեցինք տնտեսական աճի դանդաղում, բայց երկրորդ կիսամյակում կտրուկ աճ տեղի ունեցավ անշարժ գույքի շուկայում եւ շատ այլ ոլորտներում, հատկապես արդյունաբերության մեջ»,- շեշտեց Միքայելյանը:
Նրա խոսքով՝ աճ գրանցվեց նաեւ այն բանի հաշվին, որ 2018 թվականին շատ օբյեկտներ պարզապես չէին գործում, իսկ արդեն 2019-ին կրկին սկսեցին գործել եւ ապահովեցին տնտեսության զգալի աճը:
«10-տոկոսանոց աճ է դիտվում նաեւ վերամշակման արդյունաբերության մեջ, եւ սա պայմանավորված է նաեւ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությամբ»,- պարզաբանեց փորձագետը՝ հավելելով, որ ունեցած տվյալների համաձայն՝ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության շնորհիվ ամեն տարի դիտվում է 1,5-տոկոսանոց տնտեսական աճ:
Նա նաեւ նշեց, որ երկրորդ կիսամյակում բավականին զգալի աճ է գրանցվել նաեւ արտահանման ուղղությամբ:
Ընդ որում՝ Միքայելյանը հայտարարեց, որ որոշակի աճ է գրանցվել նաեւ զբոսաշրջության ոլորտում՝ 12 տոկոս:
«Աճ է գրանցվել նաեւ ազարտային խաղերի եւ կից ոլորտներում: Ես, իհարկե, կարծում են, որ սա կարճատեւ կլինի, քանի որ, իմ կարծիքով, սա չի կարող երկար տեւել… Կառավարությունը պետք է աշխատի այս ոլորտում աճի կրճատմամբ եւ կանխմամբ, քանի որ թվում է, որ կան աճի միտումներ»,- շեշտեց փորձագետը:
22:45
22:19
22:02
15:35
15:17
14:53
14:49
14:22
14:09
13:59
13:45
13:27
11:44
11:22
11:05
10:44
10:34
10:16
10:07
23:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33