Հանրային և մյուս մասնավոր հեռուստաընկերությունները որևէ պատասխանատվության չեն ենթարկվի հունվարի 1-ին ժամը 00:00-ին ՀՀ օրհներգը եթեր չհեռարձակելու համար: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Հեռուստառադիո հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը՝ պարզաբանելով, որ օրհներգը չհեռարձակելու դեպքում օրենքով սահմանված տույժ-տուգանք չկա: Թեև նշենք, որ ՀՀ օրհներգի մասին օրենքում նշված է, որ օրհներգը հեռարձակվում է Հայաստանի տարածքում գործող բոլոր հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների կողմից` անկախ սեփականության ձևից, ամեն օր: Օրենքում հատուկ նշված է, որ Ամանորի գիշերն այն հեռարձակվելու է Հանրապետության հրապարակի ժամացույցի զարկերից հետո: Տիգրան Հակոբյանը նշեց, որ օրենքի պահանջ կա, որ այն հեռարձակվի, բայց օրենսդրական բաց կա, թե ինչպես պետք է իրականացվի վերահսկողությունը, եթե այն չհեռարձակվի: Հիշեցնենք, որ քաղաքական և հասարակական մի շարք գործիչներ քննադատեցին այն փաստը, որ Ամանորի գիշերը Նիկոլ Փաշինյանի տոնական ուղերձից հետո «Առաջին ալիքը» չհեռարձակեց ՀՀ օրհներգը: ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը մեզ տեղեկացրեց, որ Հ1-ից զատ նաև մյուս ՀԸ-ներն են վարչապետի ուղերձից հետո միանգամից ամանորյա համերգի առաջին կատարումը հեռարձակել: Այնուհանդերձ, վաղը ՀՌՀ-ում նիստ է հրավիրվելու, վարույթ են բացելու, որ թեմայի շրջանակներում արձանագրություն կազմեն: Տիգրան Հակոբյանն ասում է, որ ՀՀ օրհներգը ֆիքսված ժամի հեռարձակելն անհեթեթ է: «Ուղիղ եթերներին խանգարող, այսօրվա տեխնոլոգիաներին դեմ մի բան է: Ճիշտ եք ասում, որ օրենքով նախատեսված է, բայց խախտման դեպքում սանկցիա չենք կարող կիրառել: … Դա փնթիություն է, երբ Հանրայինում պլանավորում էին եթերը, պետք է իրավաբանն ասեր՝ գիտեք 12-ին պետք է օրհներգը հնչի: Եթե վարույթը բացվի, ապա մենք միայն կարող ենք ՀԸ-ներին զգուշացնել, որ այդպիսի բան չի կարելի անել, ինչը կարող ենք նաև առանց բացելու ասել: Այս խախտման համար որևէ տուգանք չկա»,- ասաց նա:
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15