Մի կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառվող արևմտյան պատժամիջոցները հարվածեցին Հայաստանի տնտեսությանը, մյուս կողմից ապրիլյան կարճատև պատերազմը դժվարություններ ստեղծեց Հայաստանի բիզնես մթնոլորտում, իսկ Սասնա Ծռերի «քաջագործությունները» ևս մեկ հարված հասցրեցին մեր տնտեսական կյանքին:
Նման իրավիճակում, ինչ խոսք, դժվար է օտարերկրյա ներդրողներին հրավիրել Հայաստան, բայց` ի պատիվ մեր կառավարության, ներդրումները այնուամենայնիվ բերվում են Հայաստան, բացի այդ` ստեղծված իրավիճակը մեղմելու համար, գործադիրը էլ ավելի է խստացրել պայքարը ստվերի և կոռուպցիայի դեմ… Ստեղծված իրավիճակում կառավարությունը ուղղակի պարտավոր է կանգնել գործարարների կողքին, կիսել նրանց ռիսկերն ու պրոբլեմները, և մրցունակ դաշտ ստեղծել բիզնես ներդրումների համար:
Այս առումով կարևորում եմ, նաև, Մեղրիում ազատ տնտեսական գոտի ստեղծելու գաղափարը, որի արդյունքում իրանական տարբեր ընկերություններ, արդեն իսկ, հետաքրքրություն են ցուցաբերում` ներդրումներ կատարել Մեղրիում:
Հայաստանի տնտեսությունը հսկայական կախվածություն ունի Ռուսաստանից և չի կարող Ռուսաստանում վիճակը վատանալ, իսկ Հայաստանում` ոչ, հետևաբար` մեզ համար շատ կարևոր է, որ ժամ առաջ Ռուսաստանի տնտեսությունը ազատվի արևմտյան սանկցիաներից և վերելք ապրի:
Հայաստանի տնտեսությանը հարվածում է նաև կիսապատերազմական իրականությունն ու Թուրքիայի կողմից Հայաստանի սահմանը փակ պահելու հանգամանքը, և այս ամենը քաջ գիտակեցելով` մենք լրացուցիչ պրոբլեմներ պետք է չստեղծենք մեր երկրի բիզնես մթնոլորտը անհրապույր դարձնելու…..
Սասնա Ծռերի «քաջագործությունները», իրականում, ծանր հարված հասցրեցին Հայաստանի տնտեսության միջազգային հեղինակությանը, որի պտուղները դեռ մենք երկար քաղելու ենք:
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
11:33
11:09
10:33
10:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44