ԱՄՆ-ում հանրապետականները, լսելով նախագահի աշխատակազմի ճեպազրույցը, ծայրահեղ տարբեր գնահատականներ են տվել իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի դեմ կատարված ռազմական գործողության համար գործադիր իշխանության ներկայացրած հիմնավորումներին: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն: Երկու հանրապետական սենատորներ քննադատել են վարչակազմին, նրանցից մեկը հայտարարել է, որ կողմ է քվեարկելու Իրանի դեմ պատերազմ վարելու՝ նախագահ Դոնալդ Թրամփի սահմանափակումներին:
Կոնգրեսի երկու պալատների համար ճեպազրույցն անցկացրել են պաշտպանության նախարար Մարկ Էսպերը, պետքարտուղար Մայք Պոմպեոն, Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ջինա Հեսպելը և ԱՄՆ զինված ուժերի շտաբերի պետերի միացյալ կոմիտեի նախագահ Մարկ Միլլին:
Հանրապետական սենատոր Ջիմ Ռիշը, որը նաև արտաքին գործերի հանձնաժողովի նախագահն է, նշել է, որ սա լավագույն ճեպազրույցն էր, որ ինքը կարող է հիշել Կոնգրեսում իր կարիերայի ընթացքում:
Հանրապետական սենատոր Մայք Լին էլ ամբողջովին հակառակն է հայտարարել. «Սա երևի ամենավատ ճեպազրույցն էր, որ ես լսել եմ 9 տարվա ընթացքում, ինչ ծառայում եմ Սենատում»:
Նրա խոսքով` իրեն չեն գոհացրել բացատրությունները «գործողությունն իրականացնելու իրավաբանական, բարոյական տեսանկյուններից»:
Նա հայտարարել է նաև, որ կողմ է քվեարկելու դեմոկրատների բանաձևին, որը սահմանափակում է նախագահի լիազորություններն Իրանի դեմ պատերազմ վարելու գործում:
Հանրապետական Ռենդ Փոլը համաձայնել է Լիի հետ:
Ճեպազրույցից կանխատեսելիորեն դժգոհ էին նաև դեմոկրատները:
ԱՄՆ Կոնգրեսը, Սահմանադրության համաձայն, իրավունք ունի թույլատրել կամ չթույլատրել նախագահին պատերազմ վարել, սակայն դե ֆակտո նախագահը լայն լիազորություններ ունի ռազմական գործողություններ վարելու պետության տարածքից դուրս:
Եվս մեկ միջոց, որով հնարավոր է սահմանափակվի պատերազմ վարելու նախագահի լիազորությունները, օրենքի ընդունումն է, որը կարգելի այդ նպատակի համար ծախսել պետական բյուջեի միջոցները: Համապատասխան օրինագիծն արդեն ներկայացվել է դեմոկրատ Ռո Կհաննայի կողմից:
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
10:36
10:12
09:55
09:42
09:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56