Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թեւան Պողոսյանը տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իրանի միջև ստեղծված իրադրությունում Հայաստանի չեզոք մոտեցումը համարում է միանգամայն ճիշտ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պողոսյանը նման տեսակետ հայտնեց հրավիրված ասուլիսում: «Այս դեպքում Հայաստանի դիրքորոշումն ընդունելի է: Ոչ Իրանի, ոչ ԱՄՆ-ի դեմ խնդիրներ չունենք: Մենք պատրաստ ենք երկու կողմի հետ էլ աշխատել, և դա երկու կողմն էլ գնահատում է»,-ասաց Պողոսյանն ու նկատեց՝ այս մոտեցումը մեկ տարի չէ, որ ձևավորված է: Նրա կարծիքով, Հայաստանն ունիկալ իրավիճակ է ձևավորել: Պողոսյանը նկատեց՝ Ռուսաստան-Վրաստան առճակատումը կա, բայց Հայաստանը մեկի հետ դաշնակից է, մյուսի հետ փորձում է հարևանական լավ հարաբերություններ պահպանել, նույն կերպ ԱՄՆ-ի և Իրանի պարագայում է: «Հայաստանը չի կարող որևէ մի կողմի հետ լինել, պետք է առաջնորդվի սեփական շահերով: Այս պահին ամենաճիշտ մոտեցումը հենց այդ մոտեցումն էր, որն օգտագործվել է»,-եզրափակեց նա: Հունվարի 3-ի գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի մերձակայքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրահանգով իրականացված հատուկ գործողության հետևանքով սպանվել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, իրանական առանցքային զորահրամանատարներից գեներալ լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանին, ինչպես նաև Իրաքում շիայական ժողովրդական աշխարհազորի՝ «Ալ-Հաշդ ալ-Շաաբիի» հրամանատարի տեղակալ Աբու Մահդի ալ-Մուհանդիսը և մի շարք այլ բարձրաստիճան զինվորականներ։ Հունվարի 8-ին Իրանը Իրաքում ԱՄՆ զինծառայողների տեղակայման բազաների ուղղությամբ 15 բալիստիկ հրթիռ էր արձակել, որոնցից 11-ը դիպել էին թիրախներին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Իրանն ու Միացյալ Նահանգները մեզ համար բարեկամ երկրներ են, և այս իրավիճակում, Հայաստանը չի կարող ներքաշվել ոչ հակաիրանական, ոչ հակաամերիկյան գործողությունների մեջ։ Վարչապետը հորդորել էր Իրանի և Միացյալ Նահանգների գործընկերներին զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կվատթարացնեն առանց այն էլ լարված իրավիճակը մեր տարածաշրջանում և միջազգային հարաբերություններում։
21:48
20:31
20:03
19:22
19:11
18:22
18:03
16:09
15:59
15:57
15:09
14:24
14:04
12:16
11:48
11:37
11:22
11:09
10:47
10:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03