16-ամյա աղջկա սպանության մեջ մեղադրվող 27-ամյա երիտասարդի հայրը՝ Արա Սուքիասյանը ֆեյսբուքյան մի օգտատիրոջից սպառնալիքներ է ստացել։ Այս մասին նա պատմեց NEWS.am-ի հետ զրույցում։ «Նամակում բառացի ասել են՝ էդ սպանված աղջկա ընկերը ինձ է փնտրում: Իրենք հասկանում են, որ ես պայքարում եմ, որ գործը ճիշտ բացահայտվի, որ ակտիվ չինեմ, էդ մարդիկ էդպես են ընկալում, ասում են ձենդ չհելնի: Ես միայն կարող եմ ենթադրություններ անել, որ ամեն ինչ փոխկապակցված է։ Շատ հավանական է, որ իրար հետ կապ ունենան, ով որ ինձ ահաբեկչական նամակը գրել է: Ես չեմ կարծում, թե մի հոգի է, հերթական մի դեպքն է այդ խմբի գործունեության հետ»,-ասաց նա։ Երիտասարդի հայրը հայտնեց, որ դիմել է ոստիկանություն։ Թեեւ ոստիկանությունում վստահեցել են, որ աշխատանքներ են տարվում սպառնալիքներ ներկայացրած անձին փնտրելու ուղղությամբ, սակայն ինքը մտահոգված է եւ իր ընատնիքի անվտանգությամբ․ «Մենք ականջներս ամեն վարկյան ձայնի նստած ենք, աղջիկս Երեւանում է, չգիտի՝ ոնց գնա աշխատանքի: Ոստիկանությունն էլ ասում է՝ բավարար ռեսուրսներ չունեն, որ ապահովեն մեր անվտանգությունը: Ոստիկանության դանդաղկոտությամբ կաշկանդված եմ: Ես անգամ փորձել եմ խոսեցնել սպառնացողին, շատ կոնկրետ ասում է՝ ցանակնո՞ւմ եք զգալ իմ իրական ուժը»։ Հայրը կարծում է՝ իր որդին անմեղ է եւ «ինքնախոստովական ցուցմունք է տվել ճնշումների ազդեցության տակ, ինչի մասին է վկայում նաեւ այն, որ այդ ժամանակ հրաժարվել է պաշտպանից»: Նա պատմեց, որ որդուն մի պահ տեսել է, նա «անճանաչելիոոն» փոխված է եղել ․ «Մի զոհ էլ իմ տղան է: Ի սկզբանե կարած գործի հետեւանք է, իրեղեն ապացույցներ են արագ տարել, դրել մոտը: Տեսարանը կա՝ ոնց են բռնած տանում, մարդիկ չեն կարողանում զսպել վայրենի մոլուցքը, ներսը բա ի՞նչ արած կլինեն: Իմ տղայի ձեռքերն այնպես են ոլորել, կջարդեն, կհանգսանան: Հաստատ տանելու ընթացքում խփել էլ են: Հաստատ նախօրոք խփած կլինեին, կորզել են կեղծ ինքնախոստովանություն , միլիցեքով հավաքվել են, Աբովյանից տարել են, մեքենայի մեջ ինչ խոսած, հայհոյած կլինեին, սա ապացուցվող չէ, եթե նույնիսկ»։ Նա նաև կարծում է՝ որդու ն ձերբակալել են պարզապես այն պատճառով, որ նա եղել է հարմար թիրախ․ «Փաստ է, որ սպանողին պիտի գնեն չէ, տղաս դիտվում է որպես շատ հարմար թիրախ, շատ խոցելի»: Հայրը պատմեց, որ ձերբակալելուց առաջ խոսել է որդու հետ․ «Ես էդ օրերին ժամը 8-ին խոսել եմ, 10-ի կողմերը, հաջորդ օրը առավոտ էլ եմ խոսել։ Իմանալով, որ ծանոթի տղաներին տարել են ոստիկանություն, գնացել է ոստիկանություն, ճանապարհին են բռնել»։ Երիտասարդի հոր համոզմամբ՝ խախտվել է անմեղության կանխավարկածը․ «Նայեք, տեսեք իմ տղայի նկարները տարածվեցին: Ի սկզբանե հրապարակեցին, որ տղաս մարդասպան է, սպառնալիքներ անողերի թեւերը անկաշկադ: Ինձ համար դատապարտելի երեւույթ է կատարվածը, ոչ ոք իրավունք չուներ»։ Արա Սուքիասյանը նշեց, որ միջոցներ չունեն փաստաբան վարձելու, ֆինանսական խնդիրների պատճառով անգամ որդին ժամանակին չի կարողացել ավարտել բարձրագույն կրթությունը Գյումրու մանակավարժական ինստիտուտում: «Երրորդ կուրսից դուրս մնաց, վարձը չկարողացանք տալ, համալսարանը հրաժարվում էր հաշվի նստել էդ հանգամանքի հետ, որ արտոնություն ուներ, դիրքում էր ծառայել, դիրաքապահ է եղել»։
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
14:09
13:45
13:25
13:25
12:55
12:38
11:45
11:21
11:16
10:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55