Թուրքիան իր նպատակը հստակ ձեւակերպել է՝ դառնալ տարածաշրջանային առումով առաջատար պետություն, որոշումներ ընդունող ուժի կենտրոն: Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ ԳԱ Արեւալագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:
Նրա խոսքով, եթե այդ տեսանկյունից նայում ենք Թուրքիայի քաղաքականությունը Մերձավոր Արեւելքում, տեսնում ենք, որ նա իր նպատակին հասնում է:
«Թուրքիան իր զինված ուժերով ագրեսիա է իրականացրել եւ ներկայություն է ապահովել Հյուսիսային Սիրիայում, վերջերս հնչեց պաշտոնական հայտարարություն, որ Սիրիայի տարածքի 8 հազար քառակուսի կիլոմետր գտնվում է Թուրքիայի վերահսկողության ներքո: Այսինքն հարեւան երկրի այդքան տարածք Թուրքիան, ըստ էության, օկուպացրել է: Թուրքական 40 հազարանոց բանակը գտնվում է Կիպրոսում: Հիմա թուրքական բանակը փորձում է տեղափոխվել Լիբիա: Թուրքիան ունի իր ռազմաբազաները Աֆրիկայում, Կատարում: Սա ինձ հնարավորություն է տվել դեռ անցյալ տարի գալ եզրակացության, որ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը մտնում է մի նոր փուլ, որի էությունը զինված ուժերի օգտագործումն է՝ լինի Սիրիայում, Լիբիայում, թե այլ տեղ: Թուրքիայի արտաքին քաղաքականությունը մտել է շատ վտանգավոր մի փուլ իր բոլոր հարեւանների համար, եւ Թուրքիան չի զլանում օգտագործել իր ռազմական ներուժը: Մերձավոր Արեւելքում ամենաուժեղ զինված ուժերը հենց Թուրքիայինն է»,-ասաց Սաֆրաստյանը:
Նա նկատեց, որ Թուրքիան արդեն պաշտոնապես հայտարարել է, որ կողմ է ամերիկյան զորքերը Իրաքից դուրս բերելուն. «Սա նաեւ հաշվարկի արդյունք է, քանի որ ամերիկյան զորքերի դուրս բերումը կնպաստի Թուրքիայի այդ նոր նպատակների իրականացմանը»:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55