Հայկական մշակույթի և շոուբիզնեսի բազում աստղեր միացել են Be Happy շարժմանը: Նրանք Be Happy-ի պատրաստած հոլովակներում խոսում են ամենակարևորի՝ երջանկության մասին, և բացահայտում, թե որն է նրանց համար երջանկության ֆենոմենը:
Դերասանուհի Լուիզա Ներսիսյանը վստահ է՝ երջանկությունը պահը ճիշտ գնահատելն է: «Երջանկությունը թաքնված է յուրաքանչյուրիս ներսում, և չպետք է փնտրել արտաքին ազդակներ, որոնք կարող են մեզ երջանկացնել»,-ասում է դերասանուհին:
Երջանկությունն, ըստ դերասան Անդրանիկ Հարությունյանի, արթնանալ առավոտյան և տեսնել լույսը:
Երգչուհի Սրբուհի Սարգսյանը (Սրբուկ) կարծում է, որ երջանկություն է ունենալ ընտանիք և սիրելի աշխատանք, և, իհարկե, կարողանալ երկուսն էլ համատեղել:
«Երջանկությունը, երբ ունես ամուր ընտանիք, լավ ընկերներ և կայացած ես լինում աշխատանքում»,-ասում է երգիչ Արսեն Սաֆարյանը՝ հավելելով, որ բացի այդ ամենից բոլորիս կյանքում շատ երջանիկ պահեր կան:
«Երջանկությունը մեր կողքին է, ուղղակի մենք պետք է կարողանանք այն տեսնել: Եվ եթե իսկապես կարողանանք գնահատել այն, ինչ ունենք, դա էլ է երջանկությունը»,-նշում է հաղորդավարուհի, ասմունքող Հրաչուհի Ութմազյանը:
Դերասան և հաղորդավար Լևոն Հարությունյանը շեշտում է՝ երջանկությունը պահելը շատ դժվար է: Հավելում է՝ մարդն այնքան մաքուր պետք է լինի, որ երջանկությունն իրեն ձգտի և ոչ նա՝ նրան:
«Երջանկությունն իմ ընտանիքն է, երեխաների չարաճճիություններն, ուրախ պահերը, ամուսնուս սերը, մայրիկիս ու քույրիկիս ներկայությունը և էլի շատ պահեր: Իմ ընկերները»,-նշում է նախկին մոդել, «Միսս Հայաստան 2001» Իրինա Թովմասյանն, ում համար պարզապես սիրելի քաղաքով զբոսնելը ևս երջանկություն է:
«Երջանկությունն իմ սիրելի աշխատանքն է, մարդիկ, ովքեր հայտնվել են իմ ճանապարհին, ունեն իրենց կայուն տեղն իմ կյանքում: Երջանկությունն, իհարկե, իմ ընտանիքն է, իմ երեխաները, որոնք ամեն առավոտյան արթնանում են ու կյանքս լցնում լույսով, ժպիտով ու սիրով: Երջանկությունն իմ կինն է, որն արդեն երկու տասնամյակ իմ կողքին է, մենք շատ երազանքներ ենք իրականացրել ու դեռ շարժվում ենք առաջ: Երջանկությունն ազնիվ լինելու մեջ է, երջանկությունն այն պահին է այցելում, երբ խաղավում ես, անկեղծ ես առաջին հերթին ինքդ քեզ հետ, երջանիկ լինել դժվար չէ: Երջանկությունը մանրուքների մեջ է, հասցրեք դրանք նկատել ու լինել երջանիկ»,-ասում է հաղորդավար Ժակը:
Հիշեցնենք, որ Be Happy նախաձեռնությունն իր էջում ներկայացնում է ամենատարբեր ոլորտների՝ հայտնի և ոչ այդքան մարդկանց կարծիքը երջանկության մասին: Նախաձեռնության կարճ հոլովակներում մարդիկ կհանդիպեք զանազան հայտնի մարդկանց, մասնագետների և, ով գիտե, միգուցե հենց իրենց հարևանին կամ բարեկամին, որտեղ նրանք կկիսվեն երջանկության իրենց պատկերացմամբ:
Այս հոլովակներում մարդիկ պատասխանում են մի քանի պարզ հարցի՝ «Ի՞նչ է Ձեզ համար երջանկությունը» և «Ի՞նչ եք անում Դուք՝ երջանկությանը հասնելու համար կամ եթե հասել եք՝ այն պահելու համար»:
Յուրաքանչյուրն ունի երջանկության ընկալման իր ձևը, եղանակը: Յուրաքանչյուրի համար երջանկությունն անհատական երևույթ է: Նախաձեռնությունն էլ փորձել է այս հոլովակներով ոչ միայն երջանկացնել մարդկանց, այլև բացահայտել երջանկություն առեղծվածը:
Տեսանյութերն՝ այստեղ
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
14:09
13:45
13:25
13:25
12:55
12:38
11:45
11:21
11:16
10:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55