ARM | RUS |

Դիտարկումներ՝ ՍԴ դատավորի լիազորությունների կասեցման ընթացակարգի վերաբերյալ. Դավիթ Հարությունյան. Pastinfo.am

10.01.20 | 22:01

«Փաստինֆո»-ն ներկայացնում է ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի դիտարկումները՝ ՍԴ դատավորի լիազորությունների կասեցման ընթացակարգի վերաբերյալ: «Հետագա հնարավոր վտանգավոր զարգացումները կանխարգելելու համար, հրատապ եմ համարում մանրամասն անդրադառնալ այն հարցին, թե ինչու «պաշտոնավարության ժամանակավոր դադարեցում» խափանման միջոցը որևէ պարագայում չի կարող կիրառելի լինել Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ։ Ասելիքիս բուն էությունն ամբողջապես հասկանալի կլինի մեր հասարակության իրավաբանական համայնքի համար: Սակայն իրավաբանական այս ակներև իրողությունը կփորձեմ ձևակերպել նաև երկու կարճ պարբերությամբ՝ իրավաբան չհանդիսացող անձանց համար պարզ, հասկանալի լինելու համար: ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսում է հանրային ծառայության մեջ գտնվող մեղադրյալի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու հնարավորություն, որի վերաբերյալ որոշում կարող է կայացնել դատախազը կամ քննիչը: Սահմանադրական դատարանի նախագահին ներկայացված մեղադրանքի և նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցի համատեքստում ուշագրավ նշանակություն է ձեռք բերում Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների կասեցման ընթացակարգերի պատշաճ վերլուծությունը, քանի որ ՍԴ դատավորի նկատմամբ քրեական հետապնդման իրավական մեխանիզմների ոչ գրագետ կիրառումը կարող է վտանգել սահմանադրական արդարադատության մեխանիզմի գոյությունը և դրանով իսկ՝ Սահմանադրության գերակայությունն ընդհանրապես։ Եվ այսպես: 1. Ելնելով պետական մարմինների համակարգում Սահմանադրական դատարանի ունեցած առանձնահատուկ դերից, Սահմանադրությունը և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը ՍԴ դատավորների համար սահմանում են պաշտոնավարման այնպիսի երաշխիքներ, որոնք ՍԴ դատավորներին հնարավորություն կտան անկաշկանդ և առանց խոչընդոտների իրականացնելու Սահմանադրության 167-րդ հոդվածով իրենց վերապահված առաքելությունը։ Այդ նպատակով Սահմանադրությունը սպառիչ կերպով սահմանել է այն դեպքերը, թե երբ են ՍԴ դատավորների լիազորությունները դադարում կամ դադարեցվում (164-րդ հոդված, մաս 8 և 9)։ Սահմանադրական դրույթները նյութական և դատավարական իրավունքի տեսանկյունից կոնկրետացված են «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում, որը, միաժամանակ սպառիչ կերպով սահմանել է ՍԴ դատավորի լիազորությունները կասեցնելու դեպքերը։ Հարկ է նկատել, որ Սահմանադրական դատարանի գործունեության կարգը սահմանվում է Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» օրենքով (Սահմանադրության 167-րդ հոդվածի 3-րդ մաս), որը սահմանադրական օրենք է (Սահմանադրության 103-րդ 2-րդ մաս) և գերակա է մնացած նորմատիվ իրավական ակտերի նկատմամբ (Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի)։ 2․ Այսպիսով, «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը նախատեսում է, որ ՍԴ դատավորի լիազորությունները կասեցվում են մինչև դատաքննության ավարտը միայն հետևյալ երկու տեսակ գործերով դիմումները քննության ընդունելու պահից․ 1) ՍԴ դատավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործերով («Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 83-րդ հոդվածի 3-րդ մաս)․ 2) իր լիազորությունների իրականացման կապակցությամբ Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու մասին համաձայնություն տալու վերաբերյալ գործերով («Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 84-րդ հոդվածի 3-րդ մաս)։ Կասեցման վերը նշված երկու հիմքերն էլ վերաբերում են որպես դատավոր պաշտոնավարմանը և այնպիսի իրավիճակների, որոնց համար որպես հետևանք նախատեսված է դատավորի լիազորությունների դադարեցում։ Այլ կերպ ասած, կասեցումը պայմանավորվում է բացառապես ՍԴ դատավորի լիազորությունների դադարեցման հնարավոր իրավական հետևանքով։ 3․ Այն հանգամանքը, որ 2015 թ․ Սահմանադրությունը դատավորին վերապահել է միայն գործառութային անձեռնմխելիություն, չի նշանակում, որ Սահմանադրությունը հնարավորություն է տալիս իր լիազորությունների հետ չկապված այլ ենթադրյալ հանցագործությունների համար ՍԴ դատավորին մեկուսացնել իր պաշտոնեական պարտականությունները կատարելուց։ Այդ է պատճառը, որ Սահմանադրության 164-րդ հոդվածի 8-րդ մասը սահմանում է, որ ցանկացած հանցագործություն կատարելու պարագայում ՍԴ դատավորի լիազորությունները դադարում են միայն մեղադրական դատավճիռը օրինական ուժի մեջ մտնելու կամ քրեական հետապնդումը ոչ արդարացնող հիմքերով դադարեցնելու պարագայում։ Ընդ որում, այս երկու դեպքերը վերաբերում են ինչպես դատավորի կողմից իր լիազորությունների կատարման հետ կապված, այնպես էլ «սովորական» հանցագործություններին։ Սահմանադրությունը դրանով ելնում է դատավորի անմեղության կանխավարկածից, և փաստում, որ ցանկացած հանցանքի մեջ կասկածի դեպքում, նույնիսկ, եթե այն ծանրագույն հանցագործություն է, դատավորի լիազորությունները դադարում են միայն նրա մեղավորությունը հաստատվելու պահից։ Իսկ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողությունները կատարվում են՝ առավելագույնս ապահովելով մինչդատական վարույթի գաղտնիությունը, դատավորի և դատական իշխանության հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, բացառելով դատավորի գործունեությանը ուղղակի կամ անուղղակի որևէ միջամտություն: 4․ Սահմանադրության և Սահմանադրական դատարանի մասին օրենքի վերը նշված հոդվածների համադրումից բխում է, որ բացառությամբ ՍԴ օրենքով նախատեսված ՍԴ դատավորի լիազորությունների կասեցման երկու դեպքերի (83-րդ և 84-րդ հոդվածների 3-րդ մասեր), ՍԴ դատավորի կողմից ենթադրյալ, այսպես կոչված «սովորական» հանցանք կատարելու պարագայում, նրա նկատմամբ քրեական վարույթը պետք է իրականացվի այնպես, որպեսզի ՍԴ դատավորը լիարժեք հնարավորություն ունենա իրականացնելու իր լիազորությունները ամբողջ ծավալով (այդ թվում՝ մասնակցելու ՍԴ նիստերին և որոշումներ կայացնելու ողջ գործընթացին)։ Ուստի, ենթադրյալ հանցագործություն կատարած լինելու պարագայում ՍԴ դատավորի նկատմամբ կարող են կիրառվել խափանման միայն այնպիսի միջոցներ, որոնք կապված չեն նրան ազատությունից զրկելու հետ և չեն խոչընդոտում նրա՝ որպես դատավոր, լիազորությունների կատարմանը։ 5․ Նման մոտեցումը բնորոշ է Սահմանադրական դատարանին, քանի որ ի տարբերություն մյուս դատարանների, Սահմանադրական դատարանի պարագայում դատավորների փոխարինումն այլ դատավորներով անհնար է։ Հակառակ պարագայում, ՍԴ դատավորին ազատությունից զրկելու հետ կապված խափանման միջոց կիրառելու դեպքում հնարավոր կլինի գործնականում անորոշ ժամանակով կաթվածահար անել Սահմանադրական դատարանը՝ մինչև ՍԴ դատավորի մեղքի հաստատումը կամ նրա արդարացումը օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ 6․ Միջազգային պրակտիկային նույնպես բնորոշ չեն քրեական հետապնդման առկայության պարագայում ՍԴ դատավորի լիազորությունների «ավտոմատ կասեցման» կառուցակարգեր։ Սովորաբար կասեցումը պայմանավորվում է կամ սահմանադրական դատարանի կողմից դատավորին քրեական հետապնդման ենթարկելու համաձայնություն տալով (Մոլդովա (1) , Լատվիա (2) , Հունգարիա (3), Լիտվա (4), Վրաստան (5) ) կամ կասեցման որոշումը թողնվում է սահմանադրական դատարանի հայեցողությանը (Գերմանիա (6), Բելգիա (7) )։ 7․ Ավելորդ չէ հիշեցնել, որ դեռևս 2019 թ․ օգոստոսի 9-ին արդարադատության նախարարության կողմից հրապարակված օրենքների նախագծերի փաթեթում (հասանելի է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ https://www.e-draft.am/projects/1852/about հղումով) ընդգրկված «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսված էր մի դրույթ, որը հնարավորություն կտար կասեցնելու ՍԴ դատավորի լիազորությունները ոչ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ քրեական վարույթ հարուցվելու կամ նրան ազատությունից զրկելու պարագայում` մինչև քրեական գործով վարույթի ավարտը: Դրանով արդարադատության նախարարությունը լռելյայն ընդունում էր, որ գործող օրենսդրական կարգավորումների պարագայում Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ հնարավոր չէ կիրառել ազատությունից զրկման հետ կապված խափանման միջոց, քանի դեռ նման համաձայնություն Սահմանադրական դատարանը չի տվել: Հետագայում նախարարությունը այդ դրույթը չի զետեղել նախագծի վերջնական տարբերակում` ըստ էության հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը և ՍԴ անկախության երաշխիքների գործուն համակարգի առկայության անհրաժեշտությունը: 1. Տես Law N° 317-XIII on the Constitutional Court (մատչելի է հետևյալ հղումով` http://www.constcourt.md/public/files/file/Actele%20Curtii/acte_en/Law_on_CC_EN.pdf, այցելվել է 20.08.2019թ.), հոդված 16, մաս 4։ 2. Տես Constitutional Court Law (մատչելի է հետևյալ հղումով` http://www.satv.tiesa.gov.lv/en/2016/02/04/constitutional-court-law/ այցելվել է 20.08.2019թ.), հոդված 9, մաս 1 և հոդված 35: 3. Տես Act on the CC, (մատչելի է հետևյալ հղումով` https://hunconcourt.hu/act-on-the-cc/ ), հոդված 14, մաս 3 և հոդված 50 մաս 2, կետ «da»: 4. Տես The law on the constitutional court of the Republic of Lithuania, (մատչելի է հետևյալ հղումով` https://www.lrkt.lt/en/about-the-court/legal-information/the-law-on-the-constitutional-court/193 , հոդված 10, մաս 1: 5. Տես Organic law of Georgia on Constitutional court of Georgia (մատչելի է հետևյալ հղումով` https://www.constcourt.ge/en/court/legislation/law.page , այցելվել է 20.08.2019թ.), հոդված 15, մաս 1, 2 6. Տես Act on the Federal Constitutional Court, (մատչելի է հետևյալ հղումով` http://www.bundesverfassungsgericht.de/SharedDocs/Downloads/EN/Gesetze/BVerfGG.pdf?__blob=publicationFile&v=1 ), հոդված 105, մաս 2, կետ 5։ 7. Տես Special act of 6th January 1989 on the Constitutional court, (մատչելի է հետևյալ հղումով` https://www.const-court.be/en/common/home.html, ), հոդված 49»:


Շուրջ 42.5 միլիոն դրամ՝ Համաշխարհային բջջային կոնգրեսում տաղավարի կառուցապատման աշխատանքների համար. ԲՏԱ նախարարությունը կմասնակցի հերթական ցուցահանդեսին

Շուրջ 42.5 միլիոն դրամ՝ Համաշխարհային բջջային կոնգրեսում տաղավարի կառուցապատման աշխատանքների...

17:02

Արցախից դուրս եկած հայերից մեկը հոսպիտալացվել է. ԱՆ

Արցախից դուրս եկած հայերից մեկը հոսպիտալացվել է. ԱՆ

16:38

Բրիտանիան հրաժարվել է «Խաղաղության խորհրդի» անդամակցությունից

Բրիտանիան հրաժարվել է «Խաղաղության խորհրդի»...

16:18

Կարգալույծ է հռչակվել Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը

Կարգալույծ է հռչակվել Տ. Շահե ծայրագույն վարդապետ...

16:07

Եվրամիություն ռուսական գազի մատակարարումները «Թուրքական հոսքով» հասել են պատմական առավելագույնին

Եվրամիություն ռուսական գազի մատակարարումները «Թուրքական հոսքով» հասել են պատմական...

16:02

Քաղաքապետարանը ձյունը մաքրելու փոխարեն «ավետում է», որ տրանսպորտի որոշ երթուղիներում ուշացումներ կլինեն

Քաղաքապետարանը ձյունը մաքրելու փոխարեն «ավետում է», որ տրանսպորտի որոշ երթուղիներում ուշացումներ...

15:59

Եվրամիություն ռուսական գազի մատակարարումները «Թուրքական հոսքով» հասել են պատմական առավելագույնին

Եվրամիություն ռուսական գազի մատակարարումները «Թուրքական հոսքով» հասել են պատմական...

15:47

ՀԷՑ–ի սեփականազրկման հարցով արբիտրաժային կազմը հաստատել է արտակարգ արբիտրի որոշման պարտադիր ուժը. հայտարարություն

ՀԷՑ–ի սեփականազրկման հարցով արբիտրաժային կազմը հաստատել է արտակարգ արբիտրի որոշման պարտադիր ուժը....

15:37

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

15:18

Մարդու կյանքը նրանց չի հետաքրքրում, վատ կառավարիչ ու վատ մարդիկ են. Ժաննա Ալեքսանյանը՝ Նարեկ Սամսոնյանի 15-օրյա հացադուլի մասին

Մարդու կյանքը նրանց չի հետաքրքրում, վատ կառավարիչ ու վատ մարդիկ են. Ժաննա Ալեքսանյանը՝ Նարեկ...

14:23

ՀԷՑ-ի շուրջ ներդրումային վեճով արտակարգ արբիտրի որոշումը ճանաչվել է պարտադիր

ՀԷՑ-ի շուրջ ներդրումային վեճով արտակարգ արբիտրի որոշումը ճանաչվել է...

14:09

Իշխանությունների լկտի և զոռբա պահվածքի հերթական օրինակը. ԸՕ-ի նախագծով ցանկանում են վերահսկելի դարձնել դիտորդական դաշտը. Մինասյան

Իշխանությունների լկտի և զոռբա պահվածքի հերթական օրինակը. ԸՕ-ի նախագծով ցանկանում են վերահսկելի...

13:45

Թերլիցքավորումներ՝ վառելիքի շուկայում. Տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել

Թերլիցքավորումներ՝ վառելիքի շուկայում. Տեսչական մարմինը ստուգումներ է...

13:25

Թերլիցքավորումներ՝ վառելիքի շուկայում. Տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել

Թերլիցքավորումներ՝ վառելիքի շուկայում. Տեսչական մարմինը ստուգումներ է...

13:25

Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը ամբողջությամբ մերժել է ՀԷՑ-ի գործով Կարապետյանների միջնորդության բոլոր պահանջները՝ եզրակացնելով, որ նրանց կողմից պահանջված ապահովման միջոցները հիմնավորված չեն

Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը ամբողջությամբ մերժել է ՀԷՑ-ի գործով Կարապետյանների...

12:55

Արցախում մնացած 10 հայերը տեղափոխվել են Հայաստան

Արցախում մնացած 10 հայերը տեղափոխվել են Հայաստան

12:38

Արագածոտնի լեռնային շրջաններում, Լոռիի, Գեղարքունիքի, Սյունիքի առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում

Արագածոտնի լեռնային շրջաններում, Լոռիի, Գեղարքունիքի, Սյունիքի առանձին հատվածներում սպասվում է...

11:45

Ուղիղ.Խորհրդարանն արտահերթ նիստ է գումարել

Ուղիղ.Խորհրդարանն արտահերթ նիստ է գումարել

11:21

Վահագն Խաչատուրյանը և «Կոկա-կոլայի» գործադիր տնօրենը քննարկել են գործընկերության խորացումը Հայաստանում

Վահագն Խաչատուրյանը և «Կոկա-կոլայի» գործադիր տնօրենը քննարկել են գործընկերության խորացումը...

11:16

Video. Փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե արտոնյալների ինչ-որ նեղ շրջանակի ազատում ենք մաքսատուրքից․ Փաշինյան

Video. Փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե արտոնյալների ինչ-որ նեղ շրջանակի ազատում ենք...

10:43

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55