Երբ ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերյալ քննչական գործողությունն ավարտվեց, 2 րոպե անց արդեն իսկ 6 թերթանոց որոշում ներկայացվեց՝ որպես մեղադրյալ ներգավվելու։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։ «Պատկերացնո՞ւմ եք, 2 րոպեում կարե՞լի է 6 թերթ որոշում գրել։ Ի սկզբանե որոշված է՝ անձին կարգել որպես մեղադրյալ, դա պայմանավորված չէ քրեական դատավարական պրոցեսներով։ Այս գործով քրեական դատավարական օրենսգրքին համապատասխան նախաքննություն չենք տեսել»,- ասաց պաշտպանը։ Նշենք, որ այսօր՝ հունվարի 10-ին, ՀՔԾ-ն Սերժ Սարգսյանի գործով նախաքննության ավարտ հայտարարեց։ Այդ մասով պաշտպանն այսպես մեկնաբանեց. «Կատարվել են գործողություններ, որի արդյունքում գործն ուղարկվում է դատարան։ Այս քրեական գործով բոլոր երեւույթները պայմանավորված են նպատակահարմարություններով։ Սա նույնպես նպատակահարմարությամբ պայմանավորված որոշում է»։ Անդրադառնալով մամուլում տարածված լուրին, թե գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո ԿարապետյանըՍերժ Սարգսյանի գործով ցուցմունք է տվել, առերեսում է ունեցել Սերժ Սարգսյանի հետ, Մակինյանն ասաց. «Ես չեմ կարող ասել, թե ում հետ է եղել առերեսում, բայց կարող եմ ասել, որ պարոն նախագահը իր դեմ սուտ վկայող անձին ասել է՝ ուղղակի խղճում եմ, որ սուտ ցուցմունք է տվել։ Չեմ կիսում այն կարծիքը, որ մեղադրանքի հիմքում դրված է բավակարար ապացույցների համակցություն չկա, ինչը պահանջում է քրեական դատավարությունը։ Պարոն նախագահն իրեն մեղսագրված արարքի հետ որեւէ առնչություն չունի։ Իրավիճակն այնքան ակնհայտ է»։ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու մասին ՀՔԾ-ն հայտարարեց 2019 թվականի դեկտեմբերի 4-ին: Ըստ պաշտոնական հաղորդագրության` զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, նա իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականին կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը: Նրան մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։ ՀՀԿ-ն հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանը ենթարկվում է քաղաքական հետապնդման, իսկ փաստաբանական թիմը նշել էր, որ չի հաղթահարվել նրա գործառութային անձեռնմխելիությունը եւ որպես մեղադրյալ ներգրավելու որոշման դեմ բողոք է ներկայացրել ինչպես դատախազություն, այնպես էլ` դատարան։ Նշենք, որ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 5 անձանց, այդ թվում՝ Սերժ Սարգսյանին եւ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին։
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
14:09
13:45
13:25
13:25
12:55
12:38
11:45
11:21
11:16
10:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55