Ամենատարօրինակ սմարթֆոններից մեկը, որը ցուցադրվել է Consumer Electronic Show 2020 ցուցահանդեսում, Cyrcle Phone-ն է: Սա սմարթֆոնի աշխատող նախատիպ է, որն ունի ոչ թե ուղղանկյուն, այլ կլոր ձեւ, փոխանցում է IXBT-ը: Հինգ տարի մշակելուց հետո այս կոնցեպտի հեղինակները որոշել են օգտագործել տարվա առաջին ամենախոշոր տեխնոլոգիական ցուցահանդեսը, որ ամբողջ աշխարհին ցույց տան միանգամայն անսպասելի սմարթֆոնը: Սարքը ստեղծողները պնդում են, որ երկար են աշխատել, որպեսզի հնարվորինս ավելի հարմար պատյան ստեղծեն: Cyrcle Phone-ն առանց որեւէ խնդրի տեղավորվում է ցանկացած գրպանում եւ անչափ հարմար է ձեռքում պահելիս, համենայդեպս այդպես են պնդում սարքի հեղինակները: Եթե ոչ մի խնդիր չառաջանա, ապա սարքի վերջնական տարբերակը կվաճառահանվի մեկ տարի հետո: Cyrcle Phone-ն ունի ականջակալների միացման համար ոչ թե մեկ, այլ միանգամից երկու 3,5 մմ միակցիչ: Ինչո՞ւ: Մշակողների թիմի ղեկավար Քրիսթինա Սիրի խոսքով՝ նման որոշում է ընդունվել բացառելու համար աուդիոմիակցիչի ճյուղավորման օգտագործման անհրաժեշտությունը: Բանն այն է, որ երիտասարդ սերունդը հաճախ է երաժշտություն լսում մեկ սարքից երկուսով, այս դիզայներական որոշումը նախատեսված է հենց նրանց համար: Ընկերությունը մեծ աշխատանք պետք է կատարի ծրագրային ապահովման կարգավորման համար, քանի որ ո՛չ բուն Android օպերացիոն համակարգը, ո՛չ հավելվածները նախապես հարմարեցված չեն համանման էկրանների վրա աշխատելուն:
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
10:36
10:12
09:55
09:42
09:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56