Ամերիկյան Facebook կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը պատմել է, թե ինչ փոփոխություններ են սպասվում աշխարհին առաջիկա տասնամյակում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն: Նրա կարծիքով՝ մինչեւ 2030 թվականը կհայտնվի տեխնոլոգիա, որը կստեղծի հավելյալ եւ վիրտուալ իրականություն: Այն մոլորակի բնակիչներին թույլ կտա զգալ այլ մարդու կողքին անկախ նրանից, թե նա որտեղ է գտնվում: Բացի այդ, կհաջողվի կանխել եւ բուժել բավարար թվով հիվանդություններ՝ կյանքի միջին տեւողությունը 2,5 տարով երկարացնելու համար՝ կարծում է Ցուկերբերգը: Ցուկերբերգի կանխատեսմամբ՝ նոր տասնամյակում կստեղծվի մասնավոր սոցիալական հարթակ, որը կթիրախավորի միջանձնային փոխհարաբերություններն ու կմիավորի ոչ մեծ համայնքների: Նա նշել է, որ ինտերնետը մարդկությանը «սուպերուժ» է տվել՝ հնարավորություն շփվել ցանկացածի հետ եւ ցանկացած վայրում: Սակայն դրա հետ մեկտեղ մարդիկ կորցրել են մտերմության զգացումն ու սեփական դերի գիտակցումը: Նոր սոցիալական հարթակը կփորձի լուծել այդ խնդիրները: Գործարարը նաեւ կարծիք է հայտնել, որ ապագայում հնարավորությունների ապակենտրոնացում տեղի կունենա, եւ փոքր բիզնեսը հասանելիություն կստանա տեխնոլոգիաների նկատմամբ, որոնք այժմ օգտագործում են խոշոր խաղացողները: Ցուկերբերգը նաեւ հիշատակել է խոշոր թվային հանրույթները կառավարելու խնդիրները եւ դրա հետ կապված խոսքի ազատության եւ տվյալների գաղտնիության մասին հարցերը: «Հազվադեպ է հնարավոր գտնել հստակ «ճիշտ» պատասխան, եւ մեծամասամբ դա նույնքան կարեւոր է, որքան եւ կայացրած որոշումների լեգիտիմությունը»,-ասվում է գրառման մեջ: Ինչպես համարում է Ցուկերբերգը, կառավարությանն անհրաժեշտ է հաստատել ավելի հստակ կանոններ վնասակար տեղեկատվության, պահպանման եւ տվյալների տեղափոխման վերաբերյալ: Նրա կարծիքով՝ այդ խնդիրների լուծմանը նաեւ կնպաստի կառավարման նոր մեթոդը, որի միջոցով կարելի է բողոքարկել վիճելի կոնտենտի շուրջ որոշումները: «Այս տասնամյակում մենք պետք է շատ գործ անենք եւ նոր գիտելիքներ ստանանք մեր մտահղացումն իրագործելու համար»,-ամփոփել է Ցուկերբերգը:
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
10:36
10:12
09:55
09:42
09:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56