«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր, քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ «CONCIGLIERI » շարքը վերտառությամբ: Նա մասնավորապես նշում է՝ մի բան է լեգիտիմություն ունենալը և մեկ այլ բան՝ այդ լեգիտիմության հանրային աջակցության խաբկանք ստեղծելը: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. ««CONCIGLIERI » շարքը Մի բան է լեգիտիմություն ունենալը և մեկ այլ բան է այդ լեգիտիմության հանրային աջակցության խաբկանք ստեղծելը: Պատահական չէ, որ ներկայիս կառավարության բնութագրիչ որակումների մեջ ամենահաճախ հանդիպող երևույթը հենց «ֆեյքակրատիան» է: Առավել ևս, որ ժամանակի ընթացքում առավել բացահայտ են դառնում հենց այդ «թվացյալ աջակցության» ստեղծման կենտրոնների, այսպես կոչված, «ՊՈԱԿ-ային» բնույթը: Դա ենթադրում է, որ այս քաղաքականությունը, ինչպես խրախուսվում է բարձրագույն իշխանության կողմից, այնպես էլ ունի շոշափելի պետական ֆինանսավորում: Վերջին երկու տարվա «սև-սպիտակիզմի», ինչպես նաև խրախուսվող և թանկարժեք «ֆեյքակրատիայի» իրական համազգային և ժողովրդական աղետ հանդիսանալու վտանգն իշխանությունները շարունակաբար չեն տեսնում: Չնայած վստահ եմ, որ չեն էլ տեսնելու, բայց այնուամենայնիվ ևս մեկ անգամ ցանկանում եմ հորդորել Թիվ Մեկ քաղաքական պատասխանատու՝ վարչապետին: Վերջ տվեք այս դեստրուկտիվ, այլասերող ֆեյքակրատիային: Դուք նախ և առաջ հաղթել եք, բայց երբեք էլ չեք հաղթելու վիրտուալ իրականությունում: Դեռ ավելին արդեն իսկ նշմարելի են այդ պարտության կանխանշանները, որոնք խորտակում են քիչ թե շատ արժեքավոր ամենը: Սակայն դուք՝ դեռևս կարող եք և պետք է վերջ տաք ազդեցության և լոբբիստական թմրադեղի այս համակարգվող գործունեությանը: Այն մեծագույն վնասը, որը այս «ֆեյքակրատիան» է հասցնում մեր սոցիումին, տեսակին, ընկալումներին և քաղաքական մշակույթին, այլևս կարող է անվերականգնելի լինել: Ասում եմ շատ ուղիղ, բոլորը խոսում են և տեսնում են Ձեզ անբնական աջակցող և անմարդկային անտոգոնիզմ սերմանող «ֆեյքերի» և դրանք կառավարող «ֆեյքֆաբրիկաների» մասին: Սրան պետք է վերջ տալ, որքան էլ դա Ձեր համար անցանկալի լինի՝ քաղաքական շահի և ժամանակակից քաղտեխնոլոգիաների ազդեցության առումով, կամ էլ չբխի Ձեր շահերից: Այս անհանդուրժողականության, չարության, մաղձի և հոգեբանական բռնության լաբորատորիաներին պետք է վերջ տալ: Անմարդկային երկուստեք ատելությունը և պրոպագանդան այլևս դարձել են անտանելի և չափազանց վտանգավոր: Շատ կարճ ժամանակ անց այս բաց թողնված «Ջինը» այլևս անկառավարելի է դառնալու և մաղձի էֆֆեկտը ուղղվելու է հենց Ձեր դեմ և դառնա պայքարի անընդունելի ձեռագիր և ոճ: Այս ամենի վերջը պետք է տաք հենց Դուք»։
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
14:09
13:45
13:25
13:25
12:55
12:38
11:45
11:21
11:16
10:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55