«Հաշվի առնելով ՀՀ իշխանությունների ձեռագիրը, չեմ բացառում, որ նման բան եղած լինի»,- այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադանռալով մամուլում հրապարակված այն տեղեկությանը, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուժային կառույցների ղեկավարներին մեկ շաբաթ ժամանակ է տվել ՍԴ «անցանկալի» դատավորին հեռացնելու համար:
«Իրականում չգիտեմ, թե որքանով է հավաստի այդ լուրը, բայց ընդհանարապես, մի բան ակնհայտ է՝ իշխանությունները դիմում են ամեն քայլի, որպեսզի ազատվեն Սահմանադրական դատարանի դատավորներից»,-նշեց Սաղաթելյանը, հավելելով, որ եթե, իրավամբ լուրը հավաստի է և իրավապահ մարմինները հետևեն Փաշինյանի հրահանգին ու ամեն գնով հասնեն ՍԴ դատավորների հեռացմանը, ապա Հայաստանում վերջնականապես կթաղվի դատական համակարգը։
«Իշխանություններն այս ժամանակահատվածում, դիմել են բազմաթիվ հակաօրինական, հակաիրավական գործողությունների և շարունակում են այդ քայլերը, մենք այս մասին բազմիցս հայտնել ենք մեր կարծիքը և դատապարատել»,- ասաց Սաղաթելյանը:
Նա նաև նշեց, որ դատավորների վաղաժամ կենսաթոշակի անցնելու օրենքի ընդունումից անմիջապես հետո մեղադրանք առաջադրվեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, հետո ՍԴ նախագահի սանիկը նորից կալանվորվեց։
«Ակնհայտ է, որ այս իշխանությունը դիմում է ապօրինի բոլոր միջոցներին, որպեսզի ազատվի ՍԴ այսօրվա անդամներից, նշեմ, որ ի պատիվ ՍԴ դատավորների՝ նրանք դեռ դիմադրում են, որը ողջունելի է: Իշխանությունների նպատակը ոչ թե դատաիրավական համակարգում բարեփոխումներ իրականացնելն է, այլ սեփական քիմքին հաճելի որոշումներ ընդունող դատական համակարգ ունենալը, և իրենց գործողությունները բխում են հենց այդ նպատակից»,- ընդգծեց Սաղաթելյանը:
Նա հավալեց, որ չպետք է թույլ տալ, որպեսզի իշխանությունը շարունակի նման ապօրինությունները, քանի որ կան մեխանիզմներ՝ Սահմանադրական դատարանի նախագահը և դատավորներն ունեն անձեռնմխելիություն, իսկ նման ճանապարհով հասնել դատավորների հրաժարականին՝ անթույլատրելի է:
Հարցին՝ ի՞նչ տեղի կունենա, եթե իրավապահ մարմինները հետևեն Փաշինյանի հրահանգին և ամեն գնով հասնեն ՍԴ դատավորներին հեռացնելու, նա պատասխանեց. «Դա կբերի շատ վատ հետևանքների․ Հայաստանում բոլոր առումներով վերջնականապես կթաղվի դատական համակարգը»:
10:22
10:03
20:58
20:33
20:04
15:35
14:42
14:19
13:48
13:24
13:09
12:52
12:34
12:33
12:27
12:16
12:02
11:44
11:28
11:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03