«Դալմայի» «Զառա» խանութում խուլիգանական վարք դրսևորած անձը նաև հագուստ է գողացել։ ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ին, ժամը 16.30-ի սահմաններում, փաստաբանական գրասենյակից ոստիկանության Մալաթիայի բաժին գրություն էր ստացվել, որ հունվարի 7-ին, ժամը 20.30-ին անհայտ անձը Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող առևտրի կենտրոններից մեկում, ցուցադրաբար շպրտել է խանութի հագուստները, անպատվել աշխատակիցներին, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել ներկաների նկատմամբ` խաթարելով խանութի բնականոն աշխատանքը: Հունվարի 8-ին, քրեական հետախույզները համապատասխան միջոցառումների արդյունքում, պարզել էին, որ նշված արարքը հնարավոր է կատարած լինի Երևանի Ադանայի փողոցի 28-ամյա մի բնակիչ: Նույն օրը, ժամը 19-ի սահմաններում նա հիշյալ առևտրի կենտրոնից, խուլիգանություն կատարելու կասկածանքով, բերման էր ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին: Հետագա միջոցառումներով, պարզվել է, որ նա 2019 թվականի դեկտեմբերին, տարբեր օրերի, որպես հաճախորդ գտնվելով Ծիծեռնակաբերդի խճուղում գործող առևտրի կենտրոնում, հագուստ է գողացել:
Գողոնը հայտնաբերվել է: Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր:
Ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում «Դալմա Գարդեն մոլ»-ում տեղի ունեցած խուլիգանության փաստով: Ըստ աղբյուրի՝ Ծիծեռնակաբերդի խճուղու 3 հասցեում գործող «Դալմա Գարդեն մոլ» առեւտրի կենտրոնում տեղակայված «Զառա» խանութ-սրահում մի խումբ անձինք խուլիգանական արարք են կատարել, տակնուվրա են արել խանութը, այնտեղ ցուցադրվող հագուստները շպրտել, անվայել արտահայտություններ արել աշխատակիցների նկատմամբ, ինչի հետեւանքով խաթարվել է խանութի բնականոն աշխատանքը:
Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նշված խուլիգանությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Մալաթիայի բաժին են բերման ենթարկվել Երեւան քաղաքի բնակիչներ, 23-ամյա Լեւոն Խ.-ն եւ 28-ամյա Ադամ Պ.-ն: Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
14:09
13:45
13:25
13:25
12:55
12:38
11:45
11:21
11:16
10:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55