Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 10-ին ֆեյսբուքյան գրառում է կատարել` հաղորդելով, որ Հայոց բանակում զոհերի պատմական մինիմում է արձանագրվել։
Վարչապետը շեշտել է, որ խոսքը վերաբերում է բոլոր պատճառներով զոհված զինծառայողներին. «Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կյանքը անգին է, կորուստը անամոքելի: Բայց քանի որ բանակում արձանագրված ամեն մահ կրկնակի ցավ ու կսկիծ է պատճառում բոլորիս, հարկ եմ համարում կիսվել մի լուրով: 2019 թվականի ընթացքում Հայոց բանակում (բոլոր պատճառներով) զոհերի պատմական մինիմում է արձանագրվել։ Այսինքն, մեր բանակում երբեք ավելի քիչ զոհ չի եղել, քան 2019 թվականին»,- մասնավորապես, գրել է Փաշինյանը:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի (ՀՔԱՎ) գրասենյակը 2018 թվականին լայնածավալ տեղեկանք էր հրապարակել 1994 թվականից ի վեր ՀՀ և ԱՀ զինված ուժերում զոհերի վերաբերյալ՝ հիմնվելով պաշտոնական աղբյուրների, զանգվածային
լրատվամիջոցների և որոշ դեպքերում նաև մահացած զինծառայողների հարազատներից ստացված տեղեկությունների վրա։
Ուսումնասիրելով վերջին տասնամյակում Հայաստանի և Արցախի զինված ուժերում մարտական և ոչ մարտական կորուստների վերաբերյալ տվյալները՝ պարզ է դառնում, որ եղել են տարիներ, երբ բանակում զոհերի թիվը եղել է 49-ից ցածր: Այսպես, 2013-ին գրանցվել է 31 մահացության դեպք, 2014 թվականին՝ 45: Այս մասին գրել է «Փաստերի ստուգման հարթակը»։
Ավելին, համաձայն տեղեկանքի՝ 2000-ականների սկզբի վիճակագրությունը ցույց է տալիս, որ աննախադեպ ցածր զոհերի թիվ է եղել նաև 2003-2007 թվականներին: Տվյալները հավաքել է «Սիվիլիթաս» հիմնադրամի վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը՝ հիմնվելով Հայաստանի և Արցախի պաշտպանության նախարարությունների ու պետական այլ կառույցների, ինչպես նաև՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, «Խաղաղության երկխոսություն» կազմակերպության, «Ռազմինֆո» լրատվական կայքի և այլ կառույցների ներկայացրած տվյալների վրա։
Ըստ ուսումնասիրության` 2003-ին զոհվել է 40 զինծառայող, 2004-ին՝ 38, 2005-ին՝ 47, 2006-ին՝ 33 (ըստ զինդատախազության՝ 36), 2007-ին՝ 31 զոհ (ըստ զինդատախազության՝ 50):
Ըստ էության վարչապետ Փաշինյանը հերթական անգամ ստել է և իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ ներկայացրել հանրությանը։
17:02
16:37
16:19
16:09
15:49
15:28
15:05
13:48
13:29
13:12
09:45
09:34
09:18
09:02
14:35
14:15
13:57
13:32
13:17
13:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01