Նոր «փիլիսոփայության» արդյունքում երեխաները մնացել են փողոցում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով թիվ 92 մանկապարտեզին, որը հունվարի 8-ից դռները փակել է ներառական կրթություն ստացող երեխաների առաջ:։ «Այս խնդրին վստահաբար քաղաքապետը ծանոթ է: Թիվ 92 մանկապարտեզը հունվարի 8-ից դռները փակել է ներառական կրթություն ստացող երեխաների առաջ: Որովհետև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դադարեցրել է մանկապարտեզի թվով 23 հատուկ խնամք ապահովող աշխատակիցների ֆինանսավորումը: Նախարարությունից պարզաբանում են, թե փոխել են ֆինանսավորման տրամաբանությունը և այդ խնդիր մասին ամիսներ առաջ տեղեկացրել են քաղաքապետարանին: Ըստ էության, նախարարաությունը այլևս իր անելիքը չի տեսնում հատուկ կարիքներ ունեցող երեխաներին փողոցում թողնելու խնդրում և հարցը տեղափոխել է քաղաքապետարանի դաշտ: Սա այն դեպքն է, երբ ես էլ քաղաքապետարանի մեղավորությունը չեմ տեսնում, որովհետև հարցը քննարկել եմ ավագանիների հետ և հիմա Երևանի ավագանին պիտի ինչ-որ լուծում գտնի այն դեպքում, երբ քաղաքի այս տարվա բյուջեով նման ծախս պարզապես նախատեսված չի: Հիմա ես չգիտեմ ով ինչի համար է մեղավոր և ի՞նչ նոր սողոմոնյան փիլիսոփայություն է դրված ֆինանսավորման նոր մոդելում, որ քաղաքապետարանն ու հասարակական որևէ կազմակերպություն չի «ֆայմել» դիմի նախարարությանը, բայց մեկ բան հստակ է` մանկապարտեզ հաճախող հատուկ կարիքներ ունեցող երեխաների հարցը պիտի լուծվի և վերջ: Պատրաստ եմ հարցը քննարկել նախարարության, քաղաքապետարանի և մարդու իրավունքների պաշտպանի մասնակցությամբ, ով ևս այս խնդրին տեղյակ է»,-նշել է նա:
13:35
13:14
12:03
11:36
11:08
10:35
10:09
18:03
17:45
17:22
17:09
16:55
16:45
16:38
16:22
16:21
16:16
16:04
16:03
15:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03