Ուղեւորների հոսքի ավելացման եւ ուղեւորափոխադրումների որակի կատարելագործման նպատակով՝ 2020 թվականի հունվարի 20-ից էապես փոփոխվում են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ներհանրապետական ուղեւորատար էլեկտրագնացքների չվացուցակները: Փոխվում է №100/101 Երեւան-Գյումրի-Երեւան արագընթաց էլեկտրագնացքի երթեւեկության կարգը. այն Երեւանից մեկնելու է ամեն ուրբաթ, շաբաթ եւ կիրակի ժամը 10:15-ին՝ 9:15-ի փոխարեն: Գյումրիից վերադարձի ժամը մնում է անփոփոխ՝ 17:55: Հաճելի նորություններ են սպասում ամենօրյա №681/682 Գյումրի-Երեւան-Գյումրի գնացքի ուղեւորներին՝ ուղերթը սպասարկելու է ԷՊ2Դ էլեկտրագնացքը, որը Գյումրիից մեկնելու է 8:30 (7:45-ի փոխարեն), իսկ Երեւանից՝ 18:30 (18:25-ի փոխարեն): Ամենօրյա №684/685 Երեւան-Գյումրի-Երեւան էլեկտրագնացը հունվարի 20-ից Երեւանից մեկնելու է 9:00 (7:55-ի փոխարեն), իսկ Գյումրիից՝ 18:55 (18:15-ի փոխարեն): Ամենօրյա Երեւան-Երասխ-Երեւան №7640(7641)/6512(6511) էլեկտրագնացքը Երեւանից մեկնելու է 4:40 (19:00-ի փոխարեն), Երասխից՝ 6:30: Հուվարի 20-ից կգործեն երեք նոր էլեկտրագնացքներ՝ երկուսը՝ Արմավիրի, մեկը՝ Արարատի ուղղություններով: Ամենօրյա №7010/7011 Երեւան-Արմավիր-Երեւան էլեկտրագնացքը Երեւանից կմեկնի 6:20, Արմավիրից՝ 7:25: Իսկ №7012/7013 Երեւան-Արմավիր-Երեւան երթուղին սպասարկելու է նոր ԷՊ2Դ էլեկտրագնացքը, որը Երեւանից մեկնելու է ամեն օր՝ 15:00, Արմավիրից՝ 16:30: №6514(6513)/6516(6515) Երեւան-Արարատ-Երեւան էլեկտրագնացքը Երեւանից մեկնելու է ամեն օր՝ 19:00, Արարատից՝ 20:40: Հունվարի 20-ից չեն գործելու №686/687 Երեւան-Գյումրի-Երեւան եւ №7011/7016 Արաքս-Երեւան-Արաքս էլեկտրագնացքները: Փոխված չվացուցակները շուտով հասանելի կլինեն ՀԿԵ պաշտոնական կայքի (ukzhd.am) "Ուղեւորատար գնացքների չվացուցակներ" բաժնում։
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
14:09
13:45
13:25
13:25
12:55
12:38
11:45
11:21
11:16
10:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55