Կիրակի Իրաքի մշակույթի նախարարությունը թույլ է տվել հուշարձան տեղադրել շիիթական ապստամբության ղեկավարի տեղակալ Աբու Մահդի ալ-Մուհանդիսի եւ իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մահվան վայրում, տեղեկացրել է մշակույթի եւ զբոսաշրջության հարցով խորհրդարանական հանձնաժողովի անդամ Ալի ալ-Հմեդաուին: ՌԻԱ Նովոստի-ի ստացած մամուլի հաղորդագրության մեջ պատգամավորը հայտնել է, որ առաջարկել է մշակույթի նախարարությանը Սոլեյմանիի եւ Մուհանդիսի մահվան վայրում՝ Բաղդադի օդանավակայանի մերձակայքում, տեղադրել հուշարձան դեպքի հիշատակի պատվին, որը խլել էր նաեւ Իրաքի հյուրի՝ գեներալի կյանքը: «Մշակույթի նախարարի հետ հանդիպումից հետո ձեռք էր բերվել պայմանավորվածություն հուշարձանը տեղադրելու մասին: Նախարարը հանձնարարել էր Արվեստի գլխավոր վարչությանը ձեւավորել հանձնաժողով, հայտարարել մրցույթ եւ համակարգել այդ հարցը քանդակագործների ասոցիացիայի հետ միասին»,-հայտնել է ալ-Հմեյդաուին: Նա նշել է, որ հուշարձանի համար հստակ տեղը կընտրվի Քաղաքացիական ավիացիայի վարչության, շիիթական ապստամբության եւ Բաղդադի Անվտանգության վարչության հետ խորհրդակցությունների արդյունքում: Հունվարի 3-ի լույս գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի շրջանում ԱՄՆ-ն անցկացրել էր ռազմական գործողություններ ընդդեմ Իրանի բանակի էլիտար ստորաբաժանման հրամանատար գեներալ Ղասեմ Սոլեյմանիի եւ իրաքյան շիիթական ապստամբության ղեկավարի տեղակալ Աբու Մահդի ալ-Մուհանդիսի, որոնց Վաշինգտոնում համարում են մասնակից դեկտեմբերի 31-ին Բաղդադում ամերիկակյան դեսպանատան վրա հարձակման կազմակերպման գործում: Ի պատասխան՝ Իրանը հունվարի 8-ին հրթիռներ էր արձակել Իրաքում ռազմաբազաների ուղղությամբ, որտեղ տեղակայված է ԱՄՆ-ի բանակի ռազմական կոնտինգենտը: Վաշինգտոնի տվյալներով՝ ԱՄՆ-ի քաղաքացիների շրջանում տուժածներ չկան:
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
10:36
10:12
09:55
09:42
09:33
09:19
09:02
18:46
18:02
17:56
17:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56