Իտալիայի կենտրոնական մասում 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հաղորդվում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի կայքում:
Հաղորդվում է, որ ստորգետնյա ցնցման էպիկենտրոնը գտնվել է Մալտինինյանո կոմունայից 18 կմ հյուսիս-արևելք, Հռոմից 116 կմ հյուսիս-արևելք: Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա:
Առաջին ցնցումը տեղի է ունեցել 01:36-ին (մեր ժամանակով՝ 05:36): Երկրորդ ցնցումն արձանագրվել է 20 րոպե անց, ունեցել է 4,9 մագնիտուդ:
Ամատրիչե քաղաքի ղեկավար Սերջիո Պիրոցցին RaiNews24 հեռուստաալիքի եթերում հայտնել է, որ «քաղաքի կեսն այլևս չկա»:
Առնվազն 2 մարդ է զոհվել Ամատրիչեում: Այս մասին հայտնել են կարաբիներների կորպուսի ներկայացուցիչները:
Հաղորդվում է նաև Ակկումոլի քաղաքում 4 զոհի մասին:
«Քաղաքի կեսն այլևս չկա: Մարդիկ ծուղակի մեջ են ընկել խճաքարի շերտի տակ»,- ասել է Պիրոցցին:
Նրա խոսքով՝ դեպի քաղաք անցումային ուղիներն արգելափակվել են, և օգնություն է խնդրել դրանք ազատելու համար:
«Մեզ մոտ սողանք է եղել ճանապարհներից մեկի վրա, մինչ մյուսը՝ քաղաքից տանողը, անցնում է կամրջով, որը ուր որ է՝ կփլվի: Մարդիկ հավաքվում են սպորտային կենտրոններում: Մենք էլեկտրականություն չունենք»,- հայտնել է Ամատրիչեի քաղաքապետը:
Միաժամանակ, Իտալիայի քաղապաշտպանության դեպարտամենտը հայտնել է կենտրոնական Իտալիայում մի շարք ցնցումներից հետո շենքերի զանգվածային ավերման մասին:




11:45
11:36
11:25
11:02
10:45
10:16
09:32
09:03
21:53
21:38
20:33
16:26
16:09
14:35
14:15
13:55
13:39
13:22
13:04
12:59
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44