ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամը ֆինանսավորեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թոռան արտերկրում սովորելը, բայց հրաժարվեց ինձ օգնել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում ՀԿ ղեկավար Մանուել Մանուկյանը:
«Ես ընդունվել էի միաժամանակ երկու մագիստրատուրա և երկուսի ուսման վարձը վճարել չէի հասցնում: Մոտ 1-1.5 ամիս առաջ ֆեյսբուքյան նամակ գրեցի Աննա Հակոբյանին, ում հետ հեղափոխության ընթացքում եմ ծանոթացել՝ հրապարակում ելույթ ունենալուց հետո: Խնդրեցի, որ ուսման վարձի համար օգնություն տրամադրեն, ասաց, որ դիմեմ իր ղեկավարած հիմնադրամին, բայց այնտեղից պատասխանեցին, որ չեն կարող ֆինանսավորել, որովհետև այդպիսի ծրագիր չունեն: Ասացին, որ այլ հիմնադրամներ կուղղորդեն»,-մանրամասնեց Մանուկյանը՝ նշելով, թե հիմնադրամներից մեկը եղել է Ջորջ Սորոսի կողմից ֆինանսավորվող, ինչն, ըստ Մանուկյանի, հիասթափեցնող է եղել:
Նա նշեց, որ հիասթափված է նաև, որ մարդիկ, ինչ-որ պաշտոններ զբաղեցնելուց հետո, փոխվել են: «Քանի դեռ այս իշխանությունը հաստատված չէր, Աննա Հակոբյանի, նաև ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի հետ շփվում էինք «Ֆեյսբուքով», բայց իշխանությունը հաստատվելուց հետո սկսեցին նամակներին չպատասխանել: Լենա Նազարյանին էլ դիմեցի օգնության համար, բայց նա էլ ուղղորդեց հիմնադրամներ»:
Մանուկյանի խոսքով՝ թե՛ իշխանափոխությունից առաջ, թե՛ հետո իշխանությունների աշխատանքում խնդիրներ նկատելիս՝ դրանց մասին բարձրաձայնել է իր ֆեյսբուքյան էջում, և չի բացառում, որ նաև այդ գրառումներն են եղել պատճառ, որ Աննա Հակոբյանի՝ նրա հանդեպ ունեցած վերաբերմունքը փոխվել է:
«Օրինակ՝ ֆեյսբուքյան էջումս անդրադարձել եմ պարգևատրումներին: Ես այցելություններ եմ կատարում անապահով ընտանիքներ, տեսնում եմ բաց երկնքի տակ ապրող բազմաթիվ երեխաների, իսկ այդ նույն ժամանակահատվածում պետական պաշտոնյաներին բարձր պարգևավճարներ են բաժանվում: Տեղեկացնում ենք, որ նման խնդիրներ կան, բայց ոչ մի արձագանք չի լինում: Չեն զանգում մի նախարարությունից՝ իմանան՝ որ ընտանիքն է»,-ասաց Մանուել Մանուկյանը:
17:02
16:37
16:19
16:09
15:49
15:28
15:05
13:48
13:29
13:12
09:45
09:34
09:18
09:02
14:35
14:15
13:57
13:32
13:17
13:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01