ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հերքել է CNN-ի հրապարակումն առ այն, որ Պետդեպարտամենտն իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից առաջ կոնկրետ դեսպանատների չի զգուշացրել Իրանի հնարավոր հարձակման մասին, գրում է ria.ru-ն:
ԱՄՆ-ն հունվարի 3-ին Իրաքում Սոլեյմանիի սպանության գործողություն է իրականացրել, ի պատասխան՝ Իրանը հարվածներ է հասցրել իրաքյան ռազմակայաններին, որտեղ տեղակայված են ԱՄՆ-ի զինվորականները: Վարչակազմը Սոլեյմանիի սպանությունը բացատրել է այն հանգամանքով, որ նա «անխուսափելի» հարձակումներ էր ծրագրել ԱՄՆ դեսպանատների վրա: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ խոսքը չորս երկրներում գործող դեսպանատների մասին է, թեև Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը նախագահի այդ հայտարարությունները չի հաստատել:
Պոնպեոն հերքել է այն պնդումները, որ Պետդեպարտամենտում պաշտոնատար անձինք տեղեկացված չեն եղել դեսպանատների վրա ծրագրված հարձակման մասին:
«Մենք ոչ միայն տեղեկացրել ենք նրանց, այլև ձեռնարկել ենք լայն գործողություններ, արել ենք հնարավոր ամեն բան, որպեսզի ապահովենք նրանց անվտանգությունը, պատրաստվածությունը»,- հայտարարել է Պոմպեոն:
Պաշտոնյայի խոսքով՝ նրանք ոչ միայն տեղյակ են պահել դեսպաններին, այլև նրանց անհրաժեշտ ռեսուրսներ են տրամադրել, «որպեսզի հնարավոր լինի կրճատել ռիսկը ոչ միայն չորսի, այլ ամբողջ տարածաշրջանի շատ դեսպանությունների համար»:
Հարցին, թե որքանով էին «անխուսափելի» հիշյալ հարձակումները, որոնք, ենթադրաբար, ծրագրել էր Սոլեյմանին, Պոմպեոն պատասխանել է. «Մենք գիտենք, որ նա մեկնել է Բեյրութ, Դամասկոս և Բաղդադ՝ տարածաշրջանում ամերիկացիների դեմ հարված հասցնելու ակնհայտ մտադրությամբ»:
Ավելի վաղ CNN հեռուստաալիքը, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Միացյալ Նահանգներն իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության գործողությունից առաջ կոնկրետ դեսպանատների չի զգուշացրել Իրանի հնարավոր հարձակման մասին:
«Պետդեպարտամենտը նախքան գործողության իրականացումը (Սոլեյմանիի սպանության) ընդհանուր նախազգուշացում է ուղարկել ԱՄՆ բոլոր դեսպանություններին, սակայն նախազգուշացումը կոնկրետ դեսպանությունների ուղղված չի եղել և զգուշացում չի արվել անխուսափելի հարձակման մասին»,- հաղորդում է հեռուստաալիքը:
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
10:36
10:12
09:55
09:42
09:33
09:19
09:02
18:46
18:02
17:56
17:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56